«Ֆրանսիան զինում է Հայաստանին ու պատրաստում նոր պատերազմի»․ Ալիև

Լուրեր

21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական  հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն շարունակելու է գործել Փարիզի դեմ։  Նա հերթական անգամ դժգոհել է Հայաստանի ու Ֆրանսիայի ռազմատեխնիկական համագործակցությունից։

«Ֆրանսիան երկիր է, որն այսօր զինում է Հայաստանին, հուսադրում, ուսուցանում նրա զինծառայողերին և նախապատրաստում  հերթական պատերազմին։ Հետևաբար՝ երբ ես ասում էի, որ Ֆրանսիայի քաղաքականությունը նպաստում է Կովկասում լարվածության սրմանը, սա հենց այն է, ինչ նկատի ունեի»։

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ Բաքուն շարունակելու է Փարիզի դեմ գործել՝ նպաստելով «ֆրանսիական գաղութների ազատագրմանը Ֆրանսիայի լծից»։

«Մենք ավարտում ենք Չմիավորման շարժման կազմակերպությունում մեր նախագահությունը, բայց Բաքվի նախաձեռնող խումբը կշարունակի գործել: Մենք կնպաստենք ֆրանսիական նեոգաղութատիրության բացահայտմանը և լծից ֆրանսիական գաղութների ազատագրման գործընթացին»,-ասել է Ադրբեջանի ղեկավարը։

«Մենք բացահայտեցինք Ֆրանսիայի իրական դեմքը, բոլորը մինչ այժմ լռում էին, վախենում էին խնդիրներից, մենք չենք վախենում և ես կարծում եմ, որ այն ինչ տեղի է ունենում այսօր՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում ու ԵՄ-ում ֆիասկոն, Եվրախորհրդարանում իրենց ներկայացուցիչների միջոցով մեզ ճնշելու փորձերը, այդ ամենն անօգուտ է։ Մենք, իհարկե, շարունակելու ենք» ,- հայտարարել է Ալիևը։