Շանթ Հարությունյանը բանտախցում սպասում է Ռոբերտ Քոչարյանին

Լուրեր

14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
Բոլորը

Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խնդրում եմ ուշադրություն։

Գրառումս ուղղված է բոլոր֊բոլորին և լրատվամիջոցներին։
Օգոստոսի 17֊ին լրանում է Շանթ Հարությունյանի՝ բանտից գրված բաց նամակի ժամկետը՝ ուղղված հայ ժողովրդին, որով կոչ էր արվում 2֊3 ամիս ժամանակ տրամադրել Նիկոլ Փաշինյանին և նոր կառավարությանը։

Լրանում է այդ ժամկետը, սակայն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ.

Ես՝ Շահեն Հարությունյանս, և հայրս՝ Շանթ Հարությունյանը, դեռևս չենք պատրաստվում նախաձեռնել որևէ քաղաքական պայքար՝ կապված Շանթ Հարությունյանի արդարացնան և ազատ արձակման հետ։

Հետևաբար, Հայաստանում տեղի ունեցող շարժումները, որոնցում կարող է շոշափվել Շանթ Հարությունյանի անունը, խնդրում ենք չկապել մեզ հետ։
Մենք պատասխանատու ենք միայն մեր և մեր նախաձեռնությունների համար։
Երբ մենք գործենք՝ կհայտարարենք ինքներս։

Հ.Գ.

Իսկ թե ինչպե՞ս է Շանթ Հարությունյանը, ասեմ, որ

շարունակում է գտնվել բանտում՝ քաղբանտարկյալի կարգավիճակով և բանտախցում սպասում է Ռոբերտ Քոչարյանին։

Շատ խոսելու բան կունենան Շանթ Հարությունյանը և Ռոբերտ Քոչարյանը։ Չէ՞ որ, Շանթ Հարությունյանին մարտի 1֊ի գործով մի տարի պահեցին բանտում և 1 ամիս հոգեբուժարանում։

Լավ եղե’ք»։