Բլինքենն Աբասի հետ քննարկել է Գազայում քաղաքացիական վնասները նվազագույնի հասցնելու ջանքերը

Լուրեր

07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ քննարկել է «քաղաքացիական բնակչության վնասը նվազագույնի հասցնելու շարունակական ջանքերը» և Գազայի հատվածում մարդասիրական օգնության մատակարարման մեծացումը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարությունը, որին վկայակոչում է CNN-ը։

Բլինքենն Աբասի հետ հանդիպել է այսօր Արևմտյան ափում՝ Մերձավոր Արևելք կատարած մեկշաբաթյա ուղևորության ընթացքում, որի նպատակն է թուլացնել տարածաշրջանային լարվածությունը:

Ըստ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարության՝ ՄԱԿ-ը Սիգրիդ Կաագին նշանակել է Գազայի հումանիտար և վերակառուցման հարցերով ավագ համակարգող, որպես քաղաքացիական անձանց վնասը նվազեցնելու ջանքերի մի մաս:

Բլինքենը նաև քննարկել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումներից հետո Իսրայելի կողմից Պաղեստինի ինքնավարությունից հարկային եկամուտները պահելու հետ կապված հարցեր: Ըստ գոյություն ունեցող համաձայնագրերի՝ Իսրայելը Պաղեստինի ինքնավարության անունից հարկային եկամուտներ է հավաքում պաղեստինյան ներմուծումից և արտահանումից: Հոկտեմբերի 7-ից Իսրայելի կառավարությունը հրաժարվում է բաշխել հավաքագրված ամբողջ հարկերը, որոնք հիմնականում օգտագործվում են Պաղեստինի իշխանությունների կողմից պետական ​​աշխատողներին և թոշակառուներին վճարելու համար։

«Իսրայելի կողմից հավաքագրված Պաղեստինի բոլոր հարկային եկամուտները պետք է հետևողականորեն փոխանցվեն Պաղեստինի ինքնավարությանը՝ համաձայն նախնական պայմանավորվածությունների»,- ասվում է պաղեստինյան կողմի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Միացյալ Նահանգները սատարում է Իսրայելի պետության կողքին պաղեստինյան պետության ստեղծման ուղղությամբ շոշափելի քայլերը, որոնք «ապրելու են խաղաղ ու անվտանգ պայմաններում»։

Էմմա Չոբանյան