Զելենսկին ժամանել է Լիտվա․ մեկնարկել է Բայթյան երկրներ նրա շրջագայությունը

Լուրեր

07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի անսպասելի այցով ժամանել է Լիտվա։ Այս այցով մեկնարկում է  նրա շրջագայությունը Բալթյան երկրներ, որի ընթացքում Զելենսկին նախատեսում է քննարկել Ռուսաստանի հետ պատերազմը և Կիևի՝ ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանն անդամակցելու ծրագրերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բալթյան երկրները՝ նախկին խորհրդային հանրապետությունները, որոնք այժմ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մաս են կազմում, դարձել են Ուկրաինայի ամենահավատարիմ դաշնակիցներից Ռուսաստանի ներխուժումից հետո:

«Էստոնիան, Լատվիան և Լիտվան մեր հուսալի բարեկամներն ու սկզբունքային գործընկերներն են։ Այսօր ես ժամանել եմ Վիլնյուս՝ նախքան Տալլին և Ռիգա մեկնելը»,- գրել է Զելենսկին X-ում։

Նա հավելել է, որ անվտանգությունը, ինտեգրումը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, համագործակցությունը ռադիոէլեկտրոնային պայքարի և անօդաչու թռչող սարքերի ոլորտում, ինչպես նաև եվրոպական աջակցության հետագա համակարգումը նույնպես օրակարգում են։

Զելենսկին ու Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան առաջիկայում բանակցություններ են անցկացնելու և հանդես են գալու մամուլի ասուլիսով։ Սպասվում է նաև Զելենսկիի ելույթը։

Էմմա Չոբանյան