Կարմիր ծովում ավելի քան 20 հրթիռ և անօդաչու թռչող սարք է խոցվել

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եմենի հութի ապստամբները, որոնք աջակցում են Իրանին, նոր հարձակում են սկսել Կարմիր ծովում առևտրային նավերի վրա։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները խոցել են 18 անօդաչու թռչող սարք և 3 հրթիռ, որոնք արձակվել են Կարմիր ծովի հարավում դեպի միջազգային նավագնացության ուղիները և դրանց վրա գտնվող տասնյակ առևտրային նավեր։ Այս մասին հայտնել են ԱՄՆ զինված ուժերի տարածաշրջանային հրամանատարությունից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Այս տեղեկատվության համաձայն՝ հութիները հարձակման համար օգտագործել են Իրանի կողմից մշակված OWA UAVS անօդաչու թռչող սարքեր, հականավային թևավոր և բալիստիկ հրթիռներ։ Դրանք խոցել են ամերիկյան USS Dwight D. Eisenhower, USS Gravely, USS Laboon, USS Mason, ինչպես նաև բրիտանական HMS Diamond ավիակիրները։

Սա հութիների 26-րդ հարձակումն է Կարմիր ծովում առևտրային նավագնացության ուղիների վրա անցյալ տարվա նոյեմբերի 19-ից ի վեր:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դեմ Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո Եմենի հութիները Կարմիր ծովում գրոհում են առևտրային նավերը։ Ապստամբներն ասում են, որ կշարունակեն «հարձակվել իսրայելական նավերի վրա ամբողջ աշխարհում», քանի դեռ չի դադարել «իսրայելական ագրեսիան Գազայի հատվածում գտնվող եղբայրների» դեմ։

Մի քանի բեռնափոխադրող ընկերություններ, մասնավորապես, գերմանական Hapag-Lloyd-ը և դանիական Maersk-ը, ինչպես նաև Mediterranean Shipping Company (MSC) und CMA CGM-ը, հայտարարել են, որ ժամանակավորապես կդադարեցնեն իրենց նավերն ուղարկել Բաբ էլ-Մանդեբ նեղուցով, որը միացնում է Կարմիր ծովն ու Ադենի ծոցը Արաբական ծովում։

Դեկտեմբերի 18-ին Միացյալ Նահանգները հայտարարեց Prosperity Guardian միջազգային օպերացիայի մեկնարկի մասին՝ ապահովելու նավային առևտրային կարևորագույն ուղիներից մեկի անվտանգությունը։ Պենտագոնի տվյալներով՝ դրան մասնակցում են Բահրեյնը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Նիդերլանդները, Նորվեգիան, Սեյշելները, Ֆրանսիան։ Այդ ժամանակից բեռնափոխադրող ընկերությունները հայտնել են Կարմիր և Ադենի ծովերով երթևեկությունը վերականգնելու մասին:

Խաղաղ ժամանակներում Կարմիր ծովով է անցել համաշխարհային ծովային երթևեկության 10-12%-ը, նավթի համաշխարհային փոխադրումների մոտ 5%-ը և բեռնարկղերի շուրջ 30%-ը: