Cumhuriyet.«Հայաստանում հեղափոխությունից ամիսներ են անցել, բայց մարդկանց աչքերը շարունակում են փայլել»

Լուրեր

20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
20.10.2026 | 20:33
«Համայնքը զրկվում է ձայնի իրավունքից»․ ի՞նչ է ուզում փոխել ՏԿԵՆ-ը օրենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթը անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը՝ անվանելով այն «21-րդ դարի անարյուն հեղափոխություն»։

«Թեև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից արդեն ամիսներ են անցել, բայց մարդկանց աչքերը շարունակում են փայլել, բոլորը լի են հույսով և ապագայի նկատմամբ հավատով։ Երևանցիները պատմում են, որ նախկին վախի մթնոլորտը արդեն վերացել է։ Մարդիկ ժպտում են։ Մինչև հիմա բոլոր զրույցները միայն բողոքներ էին պարունակում։ Հիմա մարդիկ մտածում են, թե ինչպես կարող են լուծումներ գտնել», -գրում է հոդվածի հեղինակ Նազան Օզջանը։

Հեղինակը նկատում է, որ Երևանում, որտեղ վերջին տարիների ամենատաք ամառներից մեկն է տիրում, երջանիկ ու խաղաղ դեմքեր են հանդիպում։ Նրանք գիտակցում են, որ փոփոխությունները մի ակնթարթում չեն լինելու, բայց հավատացած են, որ փոփոխելու ուժն իրենց ձեռքերում է։ Անգամ ծանր տնտեսական վիճակը չի ստվերում հեղափոխության երջանկությունը։ Փողոցները մինչև գիշերվա 02։00-ը լի են մարդկանցով, երիտասարդները զվարճանում են, խանութներում առևտուր են անում, ռեստորաններում ազատ տեղ գտնելը դժվար է։

Օզջանը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իշխանությունն անցավ ցույցերը կազմակերպող ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին, ովքեր հանրության հետ փողոց էին դուրս եկել։ «Ամենակարևորը՝ արյուն չթափվեց։ 11-րդ օրվա վերջին, երբ Սարգսյանը հրաժարական տվեց, Երևանի փողոցներում և հատկապես Հանրապետության հրապարակում ամբոխները պարում էին», -գրում է հեղինակը։

Թերթի հետ հարցազրույցում երևանցի երիտասարդներից մեկը պատմել է, որ օրեր առաջ ՀՀ նոր վարչապետը մենակ՝ առանց թիկնապահների, քայլելով անցել է այն սրճարանի մոտով, որտեղ նա աշխատում է։ «Սովորական մարդկանց նման», -հիացմունքով հավելել է նա։ Իսկ մի կին պատմել է, թե ինչպես է նորանշանակ կրթության նախարարն աշխատանքից ազատել այն դպրոցի տնօրենին, որտեղ հակառակ հրանհանգի շարունակել են նախկինի պես ուսուցիչների համար թանկարժեք նվերների գումարներ հավաքել աշակերտներից։

Հեղինակը նկատում է նաև, որ հեղափոխությունից հետո ժողովրդի պահվածքն էլ է փոխվել։ Որպես օրինակ նշվում է այն հանգամանքը, որ մարդիկ արդեն ավելի հաճախ գնումներ են կատարում մանր և միջին առևտրականների խանութներից, այլ ոչ թե օլիգարխներին պատկանող հսկա սուպերմարկետներից։

Օզջանը հայկական հեղափոխության մասին զրուցել է նաև Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային վերլուծաբան – փորձագետ, պոլսահայ Ալին Օզինյանի հետ, ով ներկայումս բնակվում է Հայաստանում։

Վերջինիս բնութագրմամբ՝ Հայաստանում տեղի ունեցածը իրականում հեղափոխություն չէր, քանի որ որևէ համակարգային փոփոխություն տեղի չի ունեցել․ դա իշխանափոխություն էր։ Սակայն նախկին իշխանությունների որդեգրած, ծանոթ- բարեկամության և կաշառքի վրա հիմնված պետությունը փոխելու, իշխող խմբին իշխանությունից հեռացնելու տեսակետից երևույթն իրոք հեղափոխական բնույթ ուներ։ Օզինյանի խոսով՝ հեղափոխության շնորհիվ Հայատանը վերադարձել է «գործարանային կարգավորումների»։

Աղբյուր`ermenihaber.am