Գերմանիայում ուղևորատար գնացքների մեքենավարները գործադուլ են հայտարարել

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Գերմանիայում բեռնափոխադրողների վարորդների գործադուլին միացել են նաև ուղևորափոխադրումներ իրականացնող նրանց գործընկերները. գիշերը սկսվել է Գերմանացի վարորդների արհմիության (GDL) եռօրյա գործադուլը։ Վաղ առավոտյան երկաթուղային Deutsche Bahn (DB) կոնցեռնը հայտարարել է, որ իր բազմաթիվ աշխատակիցներ գործադուլ են անում ժամը 2։00-ից։ Բեռնատար տրանսպորտի մեքենավարների բողոքի ակցիան սկսվել է նախորդ երեկոյան ժամը 18։00-ին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սպասվում է, որ համընդհանուր գործադուլը կտևի մինչև ուրբաթ՝ հունվարի 12-ը, ժամը 18:00-ն: Մինչ այդ Deutsche Bahn-ի արտակարգ իրավիճակների ժամանակավոր չվացուցակը կմնա ուժի մեջ՝ չեղյալ համարելով միջքաղաքային գնացքների երթևեկի մոտ 80 տոկոսը:

DB-ը բացատրել է, որ արտակարգ չվացուցակի ժամանակացույցն առաջարկում է «միայն շատ սահմանափակ ծառայություններ» միջքաղաքային, տարածաշրջանային և կարճաժամկետ գնացքների (S-Bahn) համար:

Երկաթուղայինների գործադուլն այս անգամ ավելի է բարդացել այն բանով, որ այն տեղի է ունենում ֆերմերների համազգային բողոքի ցույցերի հետ միաժամանակ, ինչը կարող է հանգեցնել գերմանական ավտոճանապարհների գերբեռնվածության: Ավելի վաղ գործադուլ անող ֆերմերների ներկայացուցիչները հայտարարել էին հունվարի 8-ից հանրահավաքներ, գյուղտեխնիկայի օգտագործմամբ ցույցեր անցկացնելու և մայրուղիների մուտքերը փակելու մասին։

Մեքենավարները գործադուլը սկսել են 2023 թվականի աշնանը՝ արհմիության և DB կոնցեռնի միջև սակագնային բանակցությունների ձախողումից հետո։ GDL-ը կոչ է անում կրճատել աշխատանքային ժամերը շաբաթական 38-ից մինչև 35 ժամ՝ հերթափոխով աշխատող աշխատողների համար:

Բացի այդ, արհմիությունը պնդում է աշխատավարձերն ամսական 555 եվրոյով բարձրացնելու և վարորդներին գնաճի համար մինչև 3000 եվրո միանվագ փոխհատուցում տրամադրելու մասին։