Պենտագոնի ղեկավարը, որի հոսպիտալացման մասին Սպիտակ տունը տեղյակ չի եղել, քաղցկեղ ունի

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը բուժվում է շագանակագեղձի քաղցկեղից, բարդություններ է ունեցել, որոնք հանգեցրել են նրան, որ Ամանորին նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ դեռևս շարունակում է բուժումը։ Այս մասին ասվում է Ուոլթեր Ռիդի ազգային ռազմական բժշկական կենտրոնի հայտարարության մեջ, գրում է CNN-ը։

Նշվում է, որ քաղցկեղը հայտնաբերվել է դեկտեմբերի սկզբին։ Դեկտեմբերի 22-ին նա ենթարկվել է «նվազագույն ինվազիվ վիրաբուժական միջամտության», որը կոչվում է պրոստատեկտոմիա՝ քաղցկեղը բուժելու համար: Օսթինը վիրահատությունից հետո վերականգնվել է և հաջորդ առավոտ վերադարձել տուն: Նշվում է նաև, որ նրա մոտ քաղցկեղը վաղ է հայտնաբերվել։

Հաղորդվում է, որ հունվարի 1-ին Օսթինը կրկին հոսպիտալացվել է՝ բարդությունների պատճառով։ Նրա մոտ հայտնաբերվել է միզուղիների վարակ։

Պենտագոնը բախվել է բուռն քննադատությունների, երբ ուրբաթ պարզվել է, որ նա օրեր շարունակ հիվանդանոցում է եղել՝ առանց հանրությանը ծանուցելու: Այնուհետև լուրեր տարածվեցին, որ նախագահ Ջո Բայդենը, ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները, նույնիսկ պաշտպանության փոխնախարար Քեթլին Հիքսը, որը ստանձնել էր Օսթինի պարտականությունները, տեղյակ չեն եղել պաշտպանության նախարարի հոսպիտալացման մասին և իմացել են երեք օր անց:

Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ Բայդենը միայն երեքշաբթի առավոտյան է իմացել Օսթինի ախտորոշման մասին՝ այն հրապարակայնորեն բացահայտվելուց մի քանի ժամ առաջ:

«Սպիտակ տանը մինչ այսօր ոչ ոք չգիտեր, որ Պետագոնի ղեկավար Օսթինը շագանակագեղձի քաղցկեղ ունի, նախագահին այդ մասին անմիջապես տեղեկացրին»,- լրագրողներին ասել է Քիրբին:

Նա նաև նշել է, որ Բայդենը «լիովին վստահում է» իր պաշտպանության նախարարին և ծրագրում է պահել նրան այդ պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում՝ միաժամանակ ընդունելով, որ իրավիճակը կատարյալ չէ:

Էմմա Չոբանյան