Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Համբարձումյանների ընտանիքին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Համբարձումյանների ընտանիքին՝ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ուղերձում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, ականավոր գիտնական, գիտության ու կրթության հմուտ կազմակերպիչ, պետական ու հասարակական անվանի գործիչ Սերգեյ Համբարձումյանի մահվան մասին:

Ակադեմիկոս Համբարձումյանի՝ հրաշալի մարդու ու քաղաքացու, մեծ գիտնականի ու մանկավարժի կերպարը թանկ ու օրինակելի է մեզ համար։ Նրա գիտական վաստակն արժանի է խոնարհման եւ հպարտությամբ է լցնում մեր սրտերը:

Անուրանալի է Սերգեյ Համբարձումյանի ավանդը հատկապես մեխանիկայի հայկական դպրոցի ստեղծման ու զարգացման, ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի, ինչպես նաեւ մեխանիկայի ինստիտուտի հիմնադրման գործում։

Մեծ հարգանքի ու գնահատանքի է արժանի նրա երկարամյա մանկավարժական գործունեությունը, որը անվանի գիտնականը կատարել է պատվով ու պատասխանատվությամբ՝ տասնամյակներ շարունակ երիտասարդ սերնդին փոխանցելով հիմնարար գիտության լավագույն ավանդույթները։ Նշանակալի է նաեւ գիտության եւ գիտական հետազոտությունների կազմակերպչի նրա ավանդը, որը լավագույնս ներդրել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում եւ Երեւանի պետական համալսարանում աշխատելու տարիներին:

Սերգեյ Համբարձումյանը նաեւ պետական ու հասարակական ակնառու գործիչ է: Հանդիսանալով Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի, ապա նաեւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր եւ նախագահության անդամ, նա մշտապես հայ մտավորականին վայել արժանապատվությամբ ու նվիրումով անզիջում պաշտպանել է Հայաստանի ազգային շահերը, հատկապես՝ Արցախի հարցում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Սերգեյ Համբարձումյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին։

Ճանաչված պետական գործչի, գիտնականի ու քաղաքացու ազնիվ եւ պայծառ կերպարը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ»։