Արաբ գործարարը մտադիր է ներդրումներ կատարել Հայաստանի ճանապարհաշինության ոլորտում

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հուլիսի 7-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների մի խումբ գործարարների՝ Աթեք Մոհամեդ Մեսֆեր Ալդահերիի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Գործարարները նշել են, որ նպատակ ունեն Հայաստանում մի շարք ծրագրեր իրականացնել, այդ թվում՝ նաև տրանսպորտի ոլորտում: 

 «Հայաստանում մենք տեսնում ենք դրական միջավայր ներդրումներ կատարելու համար։ Այստեղ աշխատելով՝ նպատակ ունենք նաև աշխատատեղեր ստեղծել Հայաստանի քաղաքացիների համար»,- ասել է Աթեք Մոհամեդ Մեսֆեր Ալդահերին ։

Գործունեության շրջանակների առնչությամբ նշվել է, որ հարուստ փորձ ունեն ճանապարհաշինության, մասնավորապես՝ մայրուղիներ և երկաթուղիներ կառուցելու, կամրջաշինության ոլորտներում։ Խոշոր ծավալի ծրագրեր են իրականացվել Չինաստանում, Ռուսաստանում, Իրաքում և այլ պետություններում: 

Նախարար Վահան Մարտիրոսյանը գործարարներին առաջարկել է համագործակցության հնարավոր մի քանի տարբերակներ, այդ թվում՝ տրանսպորտային համակարգեր ստեղծելու, Երևանից Դիլիջան արագընթաց երկաթուղի, «Զվարթնոց» օդանավակայանը մայրաքաղաքին կապող արագընթաց նոր ճանապարհ կառուցելու ուղղությամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորել աշխատանքային խումբ և երկու կողմերի մասնագետների մասնակցությամբ առավել մանրամասն քննարկել համագործակցության հնարավոր շրջանակները, դրանց իրականացման ուղղությունները։