«Ոչ բարեկամական» երկրներում գտնվող ռուսներին թույլ չեն տա քվեարկել ՌԴ նախագահական ընտրություններին

Լուրեր

15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ իշխանությունները պատրաստվում են չեղարկել առաջիկա նախագահական ընտրությունների քվեարկությունը «ոչ բարեկամական» երկրներում տեղակայված ռուսական հյուպատոսարաններում, «Վեդոմոստի»-ին հայտնել է դիվանագիտական շրջանակների աղբյուրը։

Նա պարզաբանել է, որ խոսքը, հնարավոր է, ոչ բոլոր երկրների մասին է, որոնք ընդգրկված են 49 պետությունների համապատասխան կառավարական ցուցակում, այլ դրանց մի զգալի մասի։ Սակայն վերջնական որոշում դեռ չկա, իշխանությունները շարունակում են խորհրդակցությունները, որոնք պետք է ավարտվեն հունվարին, հավելել է ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը։

Կառավարության պաշտոնյաները հյուպատոսություններում ընտրատեղամասերի բացման հնարավոր մերժումը բացատրում են ընտրողների անվտանգության նկատառումներով, ինչպես նաև հյուպատոսական աշխատողների թվի նվազումով:

Արտերկրում ընտրատեղամասերի ձևավորման վերջնաժամկետը հունվարի 24-ն է, հիշեցրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամ Պավել Անդրեևը, որը պատասխանատու է միջազգային համագործակցության համար։ Սակայն հանձնաժողովը բացառիկ իրավունք ունի քվեարկության օրվանից մինչև 5 օր առաջ բացել ընտրատեղամասերը, պարզաբանել է նա։