2024 թվականը կարող է դառնալ դիտարկումների պատմության ընթացքում ամենաշոգը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Գիտնականները ենթադրում են, որ 2024 թվականը կարող է գերազանցել 2023 թվականի ռեկորդը և դառնալ ռեկորդային ամենաշոգ տարին, գրում է Bloomberg-ը։

Նախաարդյունաբերական շրջանի համեմատ՝ մոլորակի միջին ջերմաստիճանը կբարձրանա 1,3-1,6 աստիճանով։

Գլոբալ ջերմաստիճանի վրա կշարունակի ազդել Էլ Նինյո բնական երևույթը, որը կապված է Խաղաղ օվկիանոսի հասարակածային ջրի մակերեսային շերտի ջերմաստիճանի տատանումների հետ։

ԱՄՆ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության ավագ գիտնական Մայքլ Մաքֆադենի խոսքով՝ Խաղաղ օվկիանոսում ջրի տաքացման և մոլորակի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացման միջև ուշացում կա: Այդ պատճառով Էլ Նինյոյի ազդեցության տակ անցած երկրորդ տարին ավելի շոգ է, քան նախորդը։

Մարդու գործունեությունն ազդում է Երկրի ջերմաստիճանի վրա: Մասնավորապես, վառելիքի այրումը մեծացնում է ջերմոցային գազերի ծավալը։ Մոլորակի բարձր ջերմաստիճանը փոխում է նորմալ կլիման և հանգեցնում երաշտի, ջրհեղեղների, անտառային հրդեհների ու փոթորիկների։

2023 թվականը դարձել է ուսումնասիրությունների գրանցումների պահից ի վեր ամենատաք տարին։ Մասնավորապես, ջերմաստիճանի ռեկորդները գերազանցվել են հունիսին, հուլիսին, օգոստոսին, սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին։

Նախաարդյունաբերական շրջանի համեմատ՝ 2023 թվականին Երկրի ջերմաստիճանն աճել է մոտ 1,4 աստիճանով։ 2024 թվականին, գիտնականների կանխատեսմամբ, այդ ցուցանիշը կկազմի 1,3-1,6 աստիճան։