Գերմանիայում ֆերմերները տրակտորներով փողոցներ են դուրս եկել՝ բողոքի ակցիայի

Լուրեր

21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
Բոլորը

Գերմանիայում հունվարի 8-ին լայնամասշտաբ գործադուլներ են սկսվել, որոնք կարող են հանգեցնել տրանսպորտային կոլապսի։ Ֆերմերները սկսել են փակել ճանապարհներն ու մայրուղիներն ամբողջ երկրում, հայտնում է տեղական Focus պարբերականը։

Տասնյակ հազարավոր ֆերմերներ տրակտորներով դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով գյուղատնտեսական դիզելային վառելիքի սուբսիդավորման և տրանսպորտի հարկի կրճատման դեմ:

Ֆերմերների ասոցիացիան ծրագրել է բողոքի ցույցեր, որոնք կտևեն մինչև հունվարի 15-ը և պետք է ավարտվեն Բեռլինում հանրահավաքով։

Շատ քաղաքներում ֆերմերներն իրենց տեխնիկայով փողոց են դուրս գալիս։ Մյունխենում ոստիկաններն ուղեկցել են 5,500 տրակտորներից կազմված շարասյանը, որոնք շարժվել են դեպի քաղաքի կենտրոն։ Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասից ոչ հեռու շուրջ 450 տրակտոր է հավաքվել։

Մի շարք բնակավայրերում թաղամասերի մուտքերն արգելափակված են, վարորդներին զգուշացնում են, որ անհնար է տեղաշարժվել։ Բացի այդ, բազմաթիվ երեխաներ չեն կարողացել դպրոց հասնել։