Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Քաղաքականություն
06.01.2024 | 17:24Թուրքիայի Մալաթիա նահանգում 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել Է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը:
X սոցիալական ցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 16:10-ին, Բատալգազի շրջանում:
Երկրաշարժի օջախը գտնվել է 8,76 կմ խորության վրա: