Եկե՛ք, նստե՛ք Թատերականի քննություններին, դիմորդները Թումանյանին Թամանյանից չեն տարբերում. Հակոբ Ղազանչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

«Մեր թատրոնի հանդիսատեսը շատ ցածր մակարդակ ունի, մեծից փոքր ամբողջ ներկայացման ընթացքում զանգեր են ընդունում, sms-ներ են գրում, ուզում ես հարցնել՝ դու թատրո՞ն ես եկել, թե՞ բաղնիք, էլ չեմ ասում ուշացած եկողների մասին։ Մենք թատրոն այցելելու կուլտուրա չունենք»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը՝ հավելելով, որ մեր հանրության կրթական մակարդակը 30 և ավելի տարիներ ծրագրված իջեցվեց կառավարող շրջանակների անտարբերության ներքո:

Հակոբ Ղազանչյանն անդրադառնում է նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դիմորդներից շատերի կրթական ցածր մակարդակին։

«Եկե՛ք, նստե՛ք Թատերական ինստիտուտի քննություններին, տեսե՛ք դիմորդների մակարդակը. Թումանյանին Թամանյանից չեն տարբերում, աբսուրդ է: Նույնիսկ ամենավատ երազում նման բան չէի պատկերացնի»,- նշում է նա:

Մեր զրուցակիցը շեշտում է՝ կարևոր է, որ իշխանության ներկայացուցիչները պարբերաբար այցելեն թատրոն։

«Շատ քիչ է լինում, երբ որևէ պաշտոնյա կնոջ, երեխայի հետ գա թատրոն»,- ասում է նա:

Ղազանչյանը խոսում է նաև «Գոյ» թատրոնի փակմանն առնչվող զարգացումների մասին. «Եթե ուզում եք թատրոնի վիճակը բարելավել, տանիք գտեք, բայց թատրոն մի՛ փակեք, այլապես պատմության մեջ մնալու եք որպես թատրոնի դահիճներ»:

Նա անդրադառնում է Արցախի կորստին, մշակութային դաշտի գործունեության վրա դրա անդրադարձին. «Շատ եմ ցավում, բայց մենք ապրում ենք այնպես, կարծես ոչինչ տեղի չունեցավ: Հիմա մեր խնդիրը Ստեփանակերտի թատրոնին ինչ-որ կերպ օժանդակություն ցույց տալն է: Պետք է այնպես անել, որ այն շարունակի իր գործունեությունը: Լավ կլինի՝ այդ թատրոնը պետական կարգավիճակ ձեռք բերի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան