Գերմանիան Ուկրաինային է փոխանցել ռազմական օգնության նոր փաթեթը

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Գերմանիան Ուկրաինային է մատակարարել հակաօդային պաշտպանության նոր համակարգ, զինամթերք և այլ ռազմական տեխնիկա՝ ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ուկրաինան, ի թիվս այլ բաների, ստացել է Skynex հակաօդային պաշտպանության համակարգ՝ զինամթերքով, նոր հրթիռներ Iris-T SLM հակաօդային պաշտպանության համակարգի համար և TRML-4D օդային հսկողության երկու ռադար։

Բացի այդ, մատակարարվել են ևս տասը Marder հետևակի մարտական ​​մեքենաներ՝ զինամթերքով և պահեստամասերով, ականազերծման Wisent երկու զրահապատ մեքենա, ևս մեկ Biber մեքենա՝ պահեստամասերով։ Ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է նաև հրետանային զինամթերք, հակատանկային ականներ, ցամաքային հսկողության ռադարներ, բեռնատարներ, միկրոավտոբուսներ, ամենագնացներ, ձմեռային համազգեստ։

«Գերմանիան աջակցում է Ուկրաինային Բունդեսվերի պաշարներից սարքավորումների և սպառազինության, ինչպես նաև արդյունաբերական մատակարարումների միջոցով, որոնք ֆինանսավորվում են գերմանական կառավարության սպառազինության ծրագրից»,- ասվում է գերմանական կողմի հաղորդագրությունում։

2022 թվականին այդ միջոցները կազմել են 2 միլիարդ եվրո, 2023 թվականին՝ մոտ 5,4 միլիարդ եվրո՝ «գումարած հետագա տարիների համար մոտ 10,5 միլիարդ եվրոյի պարտավորությունների դրույթները»։

Դրանք պետք է օգտագործվեն առաջին հերթին Ուկրաինայի ռազմական աջակցության համար, նշում են Գերմանիայի իշխանությունները։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ում գրառմամբ շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը և անձամբ կանցլեր Օլաֆ Շոլցին ռազմական օգնության նոր փաթեթի համար։

«Այն ժամանակին է և ուղղված է մեր առաջնահերթություններին, հատկապես հակաօդային պաշտպանությանը։ Skynex առաջադեմ համակարգը և հավելյալ Iris-T SLM հրթիռները կուժեղացնեն մեր հակաօդային պաշտպանությունը և կփրկեն բազմաթիվ կյանքեր»,- գրել է Զելենսկին: