Թբիլիսիում կնշվի Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը կնշվի հունվարի 9-ին Թբիլիսիի IAart պատկերասրահում․ գրում է newsgeorgia.ge-ն։

Ականավոր կինոռեժիսորի աշխատանքին նվիրված միջոցառումը կազմակերպվել է Փորձարարական և էթնիկ ավանգարդ արվեստի XII միջազգային փառատոնի շրջանակներում՝ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

«Մենք հրավիրում ենք ձեզ ճանապարհորդել մի աշխարհ, որտեղ մտադրությունն ամեն ինչ է, որտեղ յուրաքանչյուր հպում ու կադր պատմում է մի պատմություն, որը դուրս է ժամանակի շրջանակից: Միացե՛ք մեզ՝ նշելու արվեստի աշխարհի վրա անջնջելի ազդեցություն թողած Փարաջանովի ծննդյան 100-ամյակը»,- ​​ասված է հաղորդագրությունում։։

Միջոցառման ծրագիրը ներառում է.

-Էնտուզիաստների հավաքած Փարաջանովի կոլաժների և հուշանվերների ցուցահանդես Թբիլիսիում,
-Լուսանկարիչ Յուրի Մեչիտովի ցուցահանդեսը, որը ֆիքսել է բազմաթիվ հետաքրքիր պահեր Փարաջանովի կյանքից և ստեղծագործությունից,
-«Փարաջանովը և ԱԻ» ցուցահանդեսը, որը կներկայացնի արհեստական ​​ինտելեկտի կիրառմամբ Փարաջանովի ֆիլմերի հիման վրա ստեղծված աշխատանքները (արվեստագետներ՝ Ալմագուլ Մենլիբաևա, Ջորջիո դա Վիտա),
-Արմեն Օգանեսյանի անվան տիկնիկային թատրոնի մինի ներկայացում՝ նվիրված Սերգո Փարաջանովին,
-Խոսե Մաժինեի «Անհայտ Փարաջանովը» գրքի շնորհանդեսը և «Էկքեհարդ Մաասը Սերգո Փարաջանովի մասին» վավերագրական ֆիլմի դրվագների ցուցադրությունը,
-«Ֆանտազիաներ Փարաջանովի թեմայով» ներկայացումը (երաժշտություն – Արայիկ Ֆիտինգոֆ, Գուրամ Մաչավարիանի, խորեոգրաֆիա – Անաստասիա Կոնոնչուկ, տեսահոլովակներ – Գեորգի Մորիելի),
-Ռեժիսոր Գեորգի Դավիթաշվիլիի «Ուսումնասիրություններ Փարաջանովի թեմայով» գեղարվեստական ​​ֆիլմի հետահայաց ցուցադրություն։