Իրանի նախագահի այցը Թուրքիա կրկին հետաձգվել է

Լուրեր

07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Բոլորը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այսօր Թուրքիա նախատեսված այցը կրկին հետաձգվել է։ Այս մասին պայմանավորվել են Թուրքիայի ու Իրանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում։

Մասնավորապես, թուրքական կողմի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել Ռայիսիին՝ Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
Նա, դատապարտելով խաղաղ բնակիչներին թիրախ դարձած ահաբեկչությունը, համբերություն է մաղթել Իրանի ժողովրդին և հայտարարել, որ «Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում Իրանի կողքին է»։

Հիշեցնենք, որ Իրանի Քերման քաղաքում մի քանի պայթյուն էր որոտացել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման նախկին հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի (զոհվել է Բաղդադում 2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիահարվածից հետո) հիշատակի օրը։ Զոհվել է 103 մարդ, առնվազն 211-ը՝ վիրավորվել: Նախնական տվյալներով ՝ պայթուցիկը եղել է գերեզմանատանը թողած երկու պայուսակների մեջ, պայթեցումն իրականացվել է հեռավար։ Իրանի հատուկ ծառայությունները կարծում են, որ պայթյուններն ահաբեկչություն են եղել։

Հիշեցնենք նաև, որ Ռաիսիի այցը Թուրքիա նախատեսված էր նոյեմբերի 28-ին, բայց այն հետաձգվել էր։