Պաշտպանի ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները 2023 թվականի դեկտեմբերի 21-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ (այսուհետ՝ նաև Դպրոց):

Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 2179-Ն որոշման և Դպրոցի կանոնադրության համաձայն՝ հաստատության գործունեության առարկան ու նպատակը կրթական բնույթի գործունեության իրականացումն է` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կողմից հանրակրթական և հատուկ հանրակրթական, այդ թվում՝ երաժշտական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացման ապահովմամբ, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների խնամքի և պաշտպանության ապահովումը։

Չհայտարարված այցի ընթացքում դիտարկվել են ուսուցման և դաստիարակչական գործընթացները, ուսումնասիրվել՝ Դպրոցի տարածքը, սանիտարական և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափանիշներին:
Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և պահանջում են անհետաձգելի լուծումներ։

Մասնավորապես, արձանագրվել է՝
• Դպրոցին ամրակցված շենքերը վատթար վիճակում են, սանհանգույցները հին են, որոշները՝ կոտրված, կահույքի հիմնական մասը հնամաշ է, որոշ մահճակալներ ևս կոտրված են։ Որոշ դասասենյակների պատուհաններ ճաղապատված են:
• Շենքային պայմանները հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չեն. բացակայում են թեքահարթակները, բազրիքները, հատուկ շոշափելի և ազդանշանային գծանշումները և այլն:
• Դպրոցում առկա են սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման հետ կապված լուրջ խնդիրներ. այն ապահովված չէ լոգախցիկներով, տաք ջրով՝ այնպիսի պայմաններում, երբ շաբաթվա ընթացքում 4 գիշեր երեխաների մեծ մասն անցկացնում է Դպրոցում:
• Պահպանված չէ անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը. սենյակներում առկա են իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ։ Ննջասենյակներում հիմնականում բացակայում են կողապահարանները։ Ավելին, դասապրոցեսի ավարտից հետո երեխաները մինչև երեկոյան ուշ ժամը ննջասենյակներում հանգստանալու հնարավորություն չունեն և ստիպված են սպասել դպրոցի տարբեր հատվածներում՝ մինչև ննջասենյակներ տեղափոխվելու ժամը։
• Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները, այդ թվում՝ անձնական հիգիենան ինքնուրույն բավարարելու հնարավորություն: Օրինակ՝ սանհանգույցների դռների մեծ մասը չեն փակվում ներսից։
• Ապահովված չեն երեխաների տարիքային խմբերի առանձնահատկություններին համապատասխանող կարիքահեն և զարգացման համար անհրաժեշտ պայմաններ։ Բացի այդ, ըստ Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացված տեղեկատվության՝ օտարվել է Դպրոցին պատկանող խաղահրապարակի տարածքը։
• Ճաշարանում ու խոհանոցում արձանագրվել են սանիտարական նորմերի առերևույթ խախտումներ. տարածքը և խոհանոցում աշխատող անձանց հագուստները կեղտոտ էին, բացակայում էին սանիտարական (բժշկական) գրքույկները։
• Դպրոցն ապահովված չէ երեխաների համար լրացուցիչ սննդի կազմակերպման պայմաններով և հնարավորությամբ:
• Առկա են բժշկական օգնության և սպասարկման տրամադրման հետ կապված խնդիրներ. շուրջօրյա հերթափոխի համար բուժաշխատող չկար։ Ըստ Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացված տեղեկատվության՝ գիշերային ժամերին բուժաշխատողի պարտականությունները փաստացի կատարում է Դպրոցի աշխատակիցներից մեկը, ով ունի նաև համապատասխան մասնագիտացում, սակայն գրանցված չէ որպես բուժաշխատող։
• Առկա է աշխատակիցների ռեսուրսների պակաս:
• Դպրոցում առկա երաժշտական գործիքների տեսակների՝ երեխաների թվի համեմատությամբ պակաս լինելու պատճառով, որոշ երեխաներ երբեմն հնարավորություն չեն ունենում կատարել իրենց նախընտրած գործիքի ընտրություն։
• Առկա է Դպրոցի կանոնադրությամբ սահմանված նպատակների և Դպրոցի փաստացի գործունեության առերևույթ անհամապատասխանություն, և այլն։

Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են Դպրոցի տնօրենի հետ: Վերջինս ՄԻՊ ներկայացուցիչներին ներկայացրել է խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, այդ թվում՝ Դպրոցի կանոնադրության փոփոխության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ` Պաշտպանի կողմից բազմիցս բարձրաձայնվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և առաջիկայում դրանք արտացոլող փաստաթուղթն ու առաջարկությունները կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին: