Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրն Ինտերի հետ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրն «Ինտերի» հետ։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։
«Ես իսկապես ուրախ եմ: «Ինտերը» ինձ շատ բան է տվել վերջին մեկուկես տարվա ընթացքում, և ես ցանկանում եմ ավելին տալ: Հուսով եմ, որ այս ակումբի հետ շատ տիտղոսներ կնվաճեմ»,- ասել է ֆուտբոլիստը։
34-ամյ հայ ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։