Բաքվից պնդել են, թե ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ չունեն, նաև դժգոհել հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունից

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի իշխանամերձ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը մամուլի ասուլիսում ասել է, որ որոշ հարցեր, որոնք խանգարում էին Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, արդեն լուծված են։

«Ադրբեջանի նպատակը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն է, մենք դրան շատ մոտ ենք»,- ասել է Շաֆիևը՝ նշելով, թե «սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցը չի ներառվի խաղաղության պայմանագրում, քանի որ այդ գործընթացը շատ երկար է»։

Բացի այդ, նա ընդգծել է, որ անկլավների հարցը լուծվելու է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացում։ Շաֆիևը նաև հայտարարել է, թե Բաքուն տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ։ Ըստ փորձագետի՝ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան երկաթգիծ անցկացնելու հարցը կապված է Երևանի դիրքորոշման հետ դրա նկատմամբ վերահսկողության հարցում։

«Սա ավելի շատ ռուս-հայկական խնդիր է, քան ադրբեջանա-հայկական»,- նշել է Շաֆիևը:

Նա նաև բողոքել է Ֆրանսիայի և Հայաստանի ռազմական համագործակցությունից։

«Մեզ անհանգստացնում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև ռազմական համագործակցությունը։ Մենք ներխուժե՞լ ենք Հայաստան, մենք ավերե՞լ ենք նրանց տարածքը։ Եթե ​​Հայաստանը զինվում է, ապա դա պետք է հաշվի առնել։ Վերջերս մի շարք հոդվածներ են հրապարակվել այն մասին, թե, իբր, Ադրբեջանը ցանկանում է ռազմական միջամտություն իրականացնել Զանգեզուրում։ Դա արվում է պատմությունը ջնջելու և Ադրբեջանին որպես ագրեսոր ցույց տալու համար, իբր, Հայաստանը ժողովրդավարություն է կառուցում, իսկ մենք վտանգ ենք ստեղծում նրանց ժողովրդավարության համար»,- ասել է Շաֆիևը։

Էմմա Չոբանյան