Թուրքիայում գազային հանգույցի նախագծի իրագործումը կարող է սկսվել 2024 թվականին․ ՌԴ փոխվարչապետ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ռուսական «Գազպրոմը» և Թուրքիան պայմանավորվել են թուրքական գազային հանգույցի համար ճանապարհային քարտեզ պատրաստել։ Այն կընդունվի մոտ ապագայում, և նախագծի իրականացումը կարող է սկսվել 2024 թվականին։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ համապատասխան ճանապարհային քարտեզի պատրաստման շուրջ, որը կընդունվի մոտ ապագայում։ Դրա շրջանակում մենք շարժվելու ենք, որպեսզի ապահովենք այս նախագծի իրականացման մեկնարկը»,- ​​ասել է նա «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով գազային հանգույցի նախագծի իրականացումը։

Նովակը հավելել է, որ թուրք գործընկերներն առաջիկայաում այցելելու են Սանկտ Պետերբուրգ՝ ռուսական փորձին ծանոթանալու համար։

«Համոզված եմ, որ այն օգտակար կլինի՝ ապահովելու Թուրքիայում նման էլեկտրոնային հարթակի և հանգույցի ձևավորումը։ Հուսանք, որ հաջորդ տարում կտրվի այս ծրագրի իրականացման մեկնարկը»,- ​​ասել է ՌԴ փոխվարչապետը։

Դեռևս նոյեմբերի 27-ին էր հայտնի դարձել, որ թուրքական պատվիրակությունը նախատեսում է այցելել Պետերբուրգ դեկտեմբերի առաջին կեսին՝ քննարկելու գազային հանգույցի ճանապարհային քարտեզը։

Նշենք, որ 2022 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել էր երկրում գազային հանգույց ստեղծել։ Թուրքիայի և ՌԴ-ի նախագահները հանձնարարել էին շտապ մշակել Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման նախագիծ, որով Ռուսաստանը կարող է գազի տարանցումը Հյուսիսային հոսքերից տեղափոխել դեպի սևծովյան տարածաշրջան և Թուրքիա։ Էրդողանը նաև ասել էր, որ Եվրոպան կարող է ռուսական գազ ստանալ Թուրքիայի տարածքով։

Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ Թուրքիան և ռուսական «Գազպրոմ» ընկերությունը պայմանավորվել են առաջիկայում կազմել գազային հանգույցի ճանապարհային քարտեզն ու սկսել նախագծի իրականացման աշխատանքները։

Էմմա Չոբանյան