Սեռական բնույթի բռնի գործողություններ Երևանում. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Դեկտեմբերի 21-ին, գիշերվա ժամը 2.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել մի կին։ Ըստ նրա՝ մոտ երեք ժամ առաջ ավտոբուսում անհայտ անձը ձեռքը դրել է իր ուսին և ոտքին, ինքն էլ նրա ձեռքը հրել և Ազատության պողոտայում իջել է ավտոբուսից, քայլել դեպի Նաիրի Զարյան փողոց, որտեղ նույն տղամարդը հարձակվել է իր վրա, բռնել դեմքը և ձեռքերը՝ պատճառելով ֆիզիկական ցավ և, իր կամքին հակառակ, փորձել է համբուրել, նաև ձեռք է տվել մարմնի տարբեր մասերին․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Դեկտեմբերի 23-ին Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ արարքը կատարել է Բյուրեղավան քաղաքի 36-ամյա բնակիչը։ Նույն օրը նա Բյուրեղավանում հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին: