Երևանում 2 բենզալցակայանի և 1 նավթամթերքի պահեստարանի գործունեություն է դադարեցվել

Լուրեր

31.05.2026 | 15:37
Հայաստանում գազի մատակարարումների հետ կապված կարող է շատ բարդ իրավիճակ ստեղծվել․ Օվերչուկ
31.05.2026 | 15:02
Խորհրդարանը պետք է ձևավորվի այնպես, որ ոչ մի ուժ չունենա 50+1 ձայն․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 14:38
Բյուրականի դպրոցի տնօրենը հաստատում է ձայնագրության իսկությունը, բայց պնդում է՝ ուսուցիչներին չի պարտադրել
31.05.2026 | 14:26
«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Հրազդանում և Չարենցավանում
31.05.2026 | 13:33
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
31.05.2026 | 13:15
«Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողություն` ՊՆ-ում
31.05.2026 | 12:30
Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը
31.05.2026 | 12:16
Կալանավորել ենք անձի, որն ընտրակաշառքի դիմաց արտերկրից ժամանել է ՀՀ, ընտրություններին մասնակցելու. ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 11:40
Honda մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել
31.05.2026 | 11:24
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
31.05.2026 | 11:15
Հոկեյի աշխարհի առաջնությունում հայտնի են եզրափակիչի մասնակիցները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.05.2026 | 10:52
Հրշեջ-փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը
31.05.2026 | 10:35
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
31.05.2026 | 10:20
Քաղաքացիները կարո՞ղ են հետ ստանալ «կարմիր գծերի» համար վճարված գումարները․ ուժի մեջ է մտել Վարչական դատարանի որոշումը
31.05.2026 | 10:11
NBA-ի գործող չեմպիոնը դուրս է եկել եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել  Երևանի Հրաչյա Քոչար և Գյուլբենկյան խաչմերուկ հասցեում գործող  «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ»,  Տիգրան Պետրոսյան 1/4 հասցեում գործող «ՖԼԵՇ» բենզալցակայանում, ինչպես նաև Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք 6/2 հասցեում գործող «ԽԱՉՀԱՐ» ՍՊ ընկերությանը պատկանող նավթամթերքի պահեստարանում՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ․ տեղեկացնում են ՔՏՀԱ-ից։

Իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում Տեսչական մարմնի կողմից հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը  բենզալցակայանների և նավթամթերքի պահեստարանի գործունեության  կասեցման որոշումներ է կայացրել։