Տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը․ հաստատվել են ԵՊՀ կառուցվածքը, հաստիքացուցակը

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ ներկայացվել ու բավարար է գնահատվել ռեկտորի տարեկան գործունեության հաշվետվությունը, հաստատվել են ԵՊՀ կառուցվածքը, հաստիքացուցակը, եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվն ու ներկայացված պայմանագրերը։ Այս մասին տեղեկացրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը։

«Անցած ուսումնական տարում շարունակվել ու մեկնարկել են տարբեր ծրագրեր՝ ուղղված ԵՊՀ-ում կրթության որակի բարձրացմանը, գիտահետազոտական աշխատանքների խթանմանն ու միջավայրի լավարկմանը։ Մասնավորապես, վերանայվել են կրթական բոլոր ծրագրերը՝ դրանք համապատասխանեցնելով եվրոպական նոր չափանիշներին, ներդրվել են նորերը։ Ծրագրերից 4-ը ստացել են միջազգային հավատարմագրում։ Իր գործունեությունն է սկսել ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը։

Возможно, это изображение 5 человек и текст

Մեկնարկել է 710 մլն ՀՀ դրամ ընդհանուր ֆոնդով 28 նոր գիտական դրամաշնորհային ծրագիր, տպագրվել է 1494 գիտական հոդված, որոնցից 243-ը ինդեքսավորվող «Scopus» շտեմարանում ընդգրկված միջազգային հեղինակավոր հանդեսներում, ձեռք են բերվել 1,2 մլրդ ՀՀ դրամի համարժեք գիտական սարքավորումներ, վերանորոգվել են 27 լսարան, 3 լաբորատորիա և 18 աշխատասենյակ։

Անցած տարվա ընթացքում 10 %-ով բարձրացվել են բոլոր աշխատակիցների աշխատավարձերը, հավելյալ 10 %-ով էլ՝ պրոֆեսորադասախոսական աշխատակազմի աշխատավարձերը։ Բացի դրանից՝ աշխատակիցներին տրվել է հիմնական աշխատավարձի 100 և 50 %-ի չափով միանվագ պարգևատրում։

2024 թվականին նախահաշվով ևս նախատեսված է աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում 10 %-ով, ինչպես նաև տարեվերջյան 13-րդ աշխատավարձ ու ամռանը վճարվող 50 %-ի չափով պարգևատրում»,- ասված է հաղորդագրության մեջ։