Ստեփանավանի նախկին համայնքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը, որդիները, մորաքրոջ տղան՝ մեղադրյալի աթոռին․ գործն ուղարկվել է դատարան

Լուրեր

12.12.2024 | 13:44
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինային ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցությանը նախապատրաստելու ծրագրի մասին
12.12.2024 | 13:35
Խաղաղության պայմանագրի 2 կետում բաց հարցեր ունենք․ Ադրբեջանի ԱԳ նախարար
12.12.2024 | 13:33
Ռանչպարի սահմանային հատվածում փշալար կա վնասված, ոտնահետքեր են հայտնաբերվել
12.12.2024 | 13:24
Կադիրովը պնդում է, որ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Չեչնիայի ՆԳՆ հատուկ գնդի զորանոցի վրա
12.12.2024 | 13:15
Մոսկվայում ընթանում է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը․ ՀՀ-ն ներկայացնում է Մհեր Գրիգորյանը
12.12.2024 | 13:13
Հեսա Նոր տարի է գալիս, կսկսեն ասել՝ 7 օրվա բուդը կերանք, մտածում էինք էս տարի չենք թունավորվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:04
Թբիլիսիում ցուցարարներին պետական հատվածի աշխատողներ են միացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:01
Շիրակի մարզպետն ազատվեց աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:53
Կառավարության սրահների լույսերը վառած են, միացնող-անջատողն ասում ա՝ պետական փող ա, էլի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:42
Պաշտպանը հրապարակեց ԱԱԾ պետի տեղակալի և Ռուբեն Վարդազարյանի միջև խոսակցությունների բովանդակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:39
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 12:34
Ջրագիծ, մանկապարտեզ է կառուցվում, էդ գյուղի տների արժեքն աճում է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:26
Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆ
12.12.2024 | 12:25
ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ գումար չի ծախսում, քան ծախսում է պետբյուջեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:14
Ալիևի օգնականը հայտարարել է, թե «սահմանին ԵՄ առաքելությունը պետք է ավարտվի»
Բոլորը

Լոռու մարզի Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Սարգիս Ղարաքեշիշյանի, վերջինիս որդիների, մորաքրոջ որդու ու ևս մեկ անձի գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։

Ըստ մեղադրանքի՝ Սարգիս Ղարաքեշիշյանը 2002 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2012 թվականի նոյեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնը։ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նա լիազորված է եղել համայնքի ավագանու որոշմամբ և սահմանված պայմաններով օտարելու կամ օգտագործման տրամադրելու համայնքի սեփականություն հանդիսացող գույքը, ներկայացնելու համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, օրենքով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելու համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելելու, կասեցնելու և վերացնելու ապօրինի հողօգտագործումները, իր իրավասության շրջանակներում ընդունելու որոշումներ, կազմելու արձանագրություններ և արձակելու կարգադրություններ, այդպիսով՝ տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ։

2004 թվականից մինչև 2012 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, ըստ մեղադրանքի, Սարգիս Ղարաքեշիշյանը, շահադիտական և խմբային շահերից ելնելով՝ իր կամ իր հետ փոխկապակցված անձանց գույքային դրությունը բարելավելու համար ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս ծառայողական շահերին՝ անտեսելով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկը սահմանող ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի, ինչպես նաև ոլորտը կարգավորող մի շարք այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված դրույթները, Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերից տարանջատման միջոցով առանձնացված՝ Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող՝ «բնակավայրերի» նպատակային նշանակության, «ընդհանուր օգտագործման» գործառնական նշանակության տարբեր չափերով հողամասերը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից նվիրաբերությամբ հստակ նպատակային օգտագործման համար Ստեփանավան համայնքին փոխանցված անշարժ գույքն օտարել է տարբեր անձանց, այդ թվում՝ իր մասնակցությամբ հիմնադրված «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամին, վերջինիս կողմից ստեղծված «ՍՏԵՓ ԳՐԻՆՏՈՒՐ» ՍՊ ընկերությանը, մորաքրոջ որդուն՝ Կամո Սարգսյանին, ընկերոջ՝ Արարատ Բարսեղյանի որդուն՝ Պարույր Բարսեղյանին, Ստեփանավան համայնքի ավագանու անդամ Ռազմիկ Պապյանի ղեկավարած «Ստեփանավանի կոմունալ տնտեսություն» ԲԲ ընկերությանը, ինչպես նաև իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնված այլ անձանց, կատարել պաշտոնեական կեղծիք՝ այդ կերպ իր ծառայողական լիազորությունները ծառայողական շահերին ի վնաս օգտագործելով,որը Ստեփանավան համայնքին պատճառել է էական վնաս, իսկ մեկ դեպքում պատճառված էական վնասն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այնուհետև, ըստ մեղադրանքի, Սարգիս Ղարաքեշիշյանը «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամի, վերջինիս կողմից ստեղծված «ՍՏԵՓ ԳՐԻՆՏՈՒՐ» ՍՊ ընկերության, ինչպես նաև իր մորաքրոջ որդու՝ Կամո Սարգսյանի անվամբ ձևականորեն ձեռքբերված և սեփականության իրավունքով հաշվառված՝ Ստեփանավան քաղաքի վարչական սահմանում գտնվող, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի իրական բնույթը, պատկանելիությունը, տնօրինման եղանակը, հանցավոր ճանապարհով ստացված գույքի տեղաշարժը դրանց նկատմամբ սեփականության իրավունքի հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, նախնական համաձայնության գալով հողամասերի՝ տվյալ պահի սեփականատերերի, ինչպես նաև իր որդիների և ընկերոջ որդի Պարույր Բարսեղյանի հետ, 2009, 2014 և 2017 թվականներին օտարման միջոցով փոխանցել է իր որդիներին՝ Դավիթ Ղարաքեշիշյանին, Արմեն Ղարաքեշիշյանին և ընկերոջ որդուն՝ Պարույր Բարսեղյանին, որի հիման վրա հողամասերի նկատմամբ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է նրանց սեփականության իրավունքը և տրվել են համապատասխան վկայականներ:

Վերը նշված դեպքերի առթիվ մեղադրանք է առաջադրվել նաև Սարգիս Ղարաքեշիշյանի որդի Արմեն Ղարաքեշիշյանին, մորաքրոջ որդի Կամո Սարգսյանին, 2002 թվականի դեկտեմբերի 08-ից՝ Ստեփանավանի «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամի, իսկ 2006 թվականի մարտի 25-ից՝ նաև «ՍՏԵՓ ԳՐԻՆՏՈՒՐ» ՍՊ ընկերության տնօրեն Սուսաննա Հովսեփյանին։

Ըստ գործի նյութերի՝ Արմեն Ղարաքեշիշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը և պատկանելությունը թաքցնելու նպատակով ձեռք է բերել իր հոր՝ Սարգիս Ղարաքեշիշյանի հանցավոր գործունեության արդյունքում ստացված անշարժ գույքը։

Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Ստեփանավան քաղաքի Միլիոն փողոցի 19ա հասցեում գտնվող, 1490 քմ մակերեսով հողամասի մի մասի՝ 0.0457 հեկտար հատվածն, ըստ նպատակային նշանակության եղել է բնակավայր, իսկ գործառնական նշանակությունը՝ ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածք՝ զբոսայգի, որը ներառված է եղել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված սահմանափակումների ցանկում և դասվել է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի շարքին:

Սարգիս Ղարաքեշիշյանը, սակայն, հողամասի կրկնաճուրդ է հայտարարել, ապա կրկնաճուրդը չկայանալու պատրվակով որոշում կայացրել հիշյալ հողամասն ուղղակի վաճառքով օտարել իր մորաքրոջ որդի Կամո Սարգսյանին, իսկ Ստեփանավանի քաղաքապետարանի ճարտարապետության բաժնի վարիչ-գլխավոր ճարտարապետ Համլետ Բաղդասարյանի կողմից կայացված հողամասի գլխավոր հատակագիծը, որում ներառել է կեղծ տեղեկություններ, թե իբր, նշված հողամասի գործառնական նշանակությունը խառը կառուցապատման է՝ այդ կերպ կեղծ տեղեկություններ ներառելու միջոցով իրական հնարավորություն են ստեղծել իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու և չմասնավորեցվող հողատարածքի օտարման արդյունքում ծագող իրավունքի պետական գրանցումն ապահովելու համար:

Այնուհետև 2007 թվականի դեկտեմբերի 27-ին Սարգիս Ղարաքեշիշյանի և Կամո Սարգսյանի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն՝ վերոհիշյալ հողամասն օտարել է իր մորաքրոջ որդուն՝ Կամո Սարգսյանին: Կամո Սարգսյանին վերը նշված արարքներին օժանդակելու մեղադրանք է առաջադրվել։ Օժանդակության մեջ է մեղադրվում նաև գործով մյուս մեղադրյալ Սուսաննա Հովսեփյանը։

Սարգիս Ղարաքեշիշյանի մյուս որդուն՝ Դավիթ Ղարաքեշիշյանին առաջադրված մեղադրանքի համաձայն՝ վերջինս հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը և պատկանելիությունը թաքցնելու նպատակով ձեռք է բերել հոր՝ Սարգիս Ղարաքեշիշյանի հանցավոր գործունեության արդյունքում ստացված խոշոր չափերով անշարժ գույքը։ Գործը դատարան է ուղարկվել դեկտեմբերի 25-ին։

Արաքս Մամուլյան