32 տարի առաջ այս օրը պաշտոնապես փլուզվեց Խորհրդային միությունը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության հայտարարությունը

Լուրեր

15.09.2026 | 16:36
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին դա «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել 32 տարի առաջ այս օրը ԽՍՀՄ կազմալուծման հետ կապված։

Հայտարարությունը՝ ստորև․

«32 տարի առաջ այս օրը պաշտոնապես փլուզվեց Խորհրդային միությունը։ Միության փլուզման նախերգը, սակայն, հնչել էր վաղուց՝ ի դեմս ազգային ճնշումների և պատմական անարդարության դեմ շատ ժողովուրդների բարձրացրած ըմբոստության ձայնի։

Առաջիններից մեկը Լեռնային Ղարաբաղի հայությունն էր, որ ավելի քան 7 տասնամյակ շարունակ տառապել էր Խորհրդային Ադրբեջանի խտրական քաղաքականության պատճառով։ Հայության արդարացի պահանջին՝ հիմնված ազգերի ինքնորոշման իրավունքի վրա, Ադրբեջանի թե՛ խորհրդային, թե՛ ազգային իշխանությունները տվեցին անհամարժեք ու անարդարացի պատասխան՝ փորձելով զենքի ու էթնիկ զտումների սպառնալիքի միջոցով լռեցնել բռնության դեմ բարձրացված բողոքը։

Խորհրդային և հետխորհրդային շրջանի ադրբեջանական ղեկավարությունը բավականին լավ էր սերտել բռնությունների ու ճնշման պրակտիկան, որն ամբողջ ծավալով կիրառեց հայության նկատմամբ՝ որպես էթնոֆոբիայի ու ռասիզմի կատարյալ դրսևորում։

Օգտվելով միությունում սկսված փլուզման անկասելի գործընթացից՝ ադրբեջանական ղեկավարությունը ոչ միայն սկսեց ողջ Ադրբեջանում՝ պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի տարածքում էթնիկ հայերի նկատմամբ զտումների՝ իր ծավալով աննախադեպ գործընթաց, որը տևեց 1988-1992 թթ․ և որի արդյունքում ավելի քան կես միլիոն հայեր բռնի տեղահանվեցին՝ առանց կյանքի ու գույքի իրավունքի ապահով իրացման հնարավորություն, այլև ագրեսիվ պատերազմ հրահրեց Լեռնային Ղարաբաղում՝ բռնակցելու համար բնիկ հայերի հազարամյա օրրանը։

Խորհրդային միության փլուզմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր ջանքերը վիժեցրել է ադրբեջանական արկածախնդրությունը՝ խնդրի 3 տասնամյակների ընթացքում առնվազն 4 անգամ գնալով ռազմական լուծման ճանապարհով՝ հայաթափելով ինչպես պատմական Գարդմանը, Շիրվանը և Նախիջևանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը։

Խորհրդային միության փլուզմամբ գլուխ բարձրացրած ինքնորոշման ալիքները, էթնիկ հողի վրա տեղի ունեցող պատերազմները ապացույցն են այն պատմական ճշմարտության, որ ողբերգության է հանգեցնում ոչ միայն «բաժանիր և տիրիր» սկզբունքը, այլև «միավորիր և ուղղորդիր» ալգորիթմը: Այժմ իսկ, պետական խողովակներով կեղծ թեզերով կերակրվող ադրբեջանական հասարակությունն է խիստ մոլորության մեջ, եթե կարծում է, թե ապակառուցողականությամբ առաջնորդվող իր իշխանությունը հաջողելու է տարածաշրջանային կարգավորումների սեփական տեսլականի իրացման հարցում»,- ասված է հայտարարության մեջ: