Երևանցի լավագույն մարզիկներն ու մարզիչները պարգևատրվել են

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանը տարեվերջին խրախուսում է տարվա լավագույն մարզիկներին ու նրանց մարզիչներին: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 2023թ. աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև օլիմպիական վարկանիշային մրցաշարերում բարձր արդյունքներ ցուցաբերած երևանցի 10 լավագույն մարզիկները պարգևատրվել են և արժանացել 3 մլն ՀՀ դրամի խրախուսական հավաստագրի: Մեկական միլիոն դրամի էլ արժանացել են մարզիչները:

Քաղաքապետարանում նրանց հյուրընկալել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը:

Возможно, это изображение 4 человека и текст

Յոթ մարզաձևերում՝ հունահռոմեական և ազատ ոճի ըմշամարտ, մարմնամարզություն, ծանրամարտ, հրաձգություն, բռնցքամարտ և սամբո, պարգևատրվել և խրախուսվել են նաև Երևանի առաջատար երիտասարդ 10 մարզիկները:

Մրցանակային ընդհանուր հիմնադրամը կազմել է 50 մլն ՀՀ դրամ:

Շնորհավորելով մարզիկներին՝ քաղաքապետը վստահություն է հայտնել, որ հաջորդ տարիներին հաջողությունները միայն ավելանալու են.

«Արդեն երրորդ անգամ է, ինչ հավաքվում ենք քաղաքապետարանի հարկի ներքո՝ ամփոփելով տարվա արդյունքները: Երևանի քաղաքապետարանը, հետևելով կառավարության օրինակին, անցյալ տարի առաջին անգամ պարգևատրեց տարվա 10 լավագույն մարզիկներին: Կարծում եմ՝ դա կարևոր գնահատանք է Երևանի քաղաքապետարանի կողմից ձեր կատարած աշխատանքի և ձեռքբերումների համար:

Возможно, это изображение 5 человек и текст

Դուք ոչ միայն մեր երկրի պատիվն եք բարձր պահում միջազգային մրցաշարերում, այլև օրինակ եք ծառայում երիտասարդությանը:

Երևանի քաղաքապետարանը վերջին շրջանում ակտիվորեն ներդրումներ է իրականացնում մարզական ենթակառուցվածքների զարգացման համար և, վստահ եմ, որ այդ ներդրումները բերելու են նոր մարզիկներ, նոր մեդալներ, նոր հաջողություններ»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:

Возможно, это изображение 3 человека и текст

«Այս տարի հայ մարզիկները տարբեր մրցաշարերում նվաճել են ընդհանուր առմամբ 445 մեդալ: Նկատելով, որ տարին դեռ չի ավարտվել, ակնկալում ենք, որ այս թիվը կլինի ավելի մեծ: Բայց այս պահին անգամ կարող ենք ասել, որ նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 40 տոկոսով գերազանցել ենք: Սա այն բանի վկայությունն է, որ ՀՀ կառավարությունը շարժվում է ճիշտ ուղով և մեր մարզիկներն իրենց քրտնաջան մարզումներով կարողանում են ծածանել եռագույնը: Քաղաքապետարանի հետ կշարունակենք կազմակերպել տարբեր մրցումներ՝ դրանով իսկ էլ ավելի խթանելով մարզական հաջողությունները»,- նշել է Կարեն Գիլոյանը:

Возможно, это изображение 5 человек и текст

Հայաստանի Հանրապետությունում մարզական բնագավառում ներդրած մեծ ավանդի, ոլորտի զարգացմանը միտված բազմամյա գործունեության համար ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Հարություն Յավրյանին շնորհվել է «Երևան քաղաքի սպորտի պատվավոր գործիչ» կոչում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի զարգացման, երկարամյա մարզչական արդյունավետ գործունեության և աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի չեմպիոններ և մրցանակակիրներ պատրաստելու գործում ներդրած ավանդի համար ՀՀ վաստակավոր մարզիչ Համլետ Հովհաննիսյանին շնորհվել է «Երևան քաղաքի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր գործիչ» կոչում:

Возможно, это изображение 3 человека и текст

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի բնագավառում ձեռք բերած զգալի հաջողությունների և ներդրած ավանդի համար աշխարհի չեմպիոն, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Վաղինակ Գալուստյանն էլ պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակ» հուշամեդալով: