Անհասկանալի է, թե ինչու է Ստեփանավանի զինկոմը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբանին նույնացրել իրավապահ կառույցի հետ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ստեփանավանի զինվորական կոմիսար Արմեն Էլոյանը 2018 թ. հուլիսի 13-ի գրությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանի տեղեկատվության հարցումը մերժել է ՝ հղում անելով դրա հետ կապ չունեցող մի հրամանի, որով «զինկոմիսարիատներն այլ իրավապահ կառույցներին անձնական գործեր և տեղեկատվություն տրամադրում են միայն նրանց կողմից քննվող քրեական գործերի շրջանակներում համապատասխան որոշումների կամ գրությունների առկայության դեպքում»:

Ս. Սողոմոնյանը հարցումը ներկայացրել է 2018 թ. հուլիսի 10-ին՝ իր պաշտպանյալի՝ զինծառայող Ֆ. Զ.-ի իրավունքների պաշտպանության նպատակով:

Վերջինս զինված ուժեր է զորակոչվել առողջական խնդիրներով և զինծառայության ընթացքում պարբերաբար գանգատներ է ունեցել: Հարցմամբ Ս. Սողոմոնյանը պահանջել էր տրամադրել Ֆ. Զ.-ի առողջական վիճակի հետազոտությունների արդյունքները՝ իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար:

Անհասկանալի է, թե ինչու է Ստեփանավանի զինկոմը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբանին նույնացրել իրավապահ կառույցի հետ, բայց փաստն այն է, որ փաստաբանական հարցումը սխալ է մեկնաբանվել և փաստաբանի՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտվել է:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ