Անվճար դասընթացներ՝ Արցախից բռնի տեղահանված պատանիների համար

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Project Skill Harbor կրթական նախագիծը տեղեկացնում է, որ սկսում է 6-ամսյա անվճար դասընթացներ՝ ՏՏ ոլորտում մեծ պահանջարկ ունեցող հետևյալ ուղղություններով՝ QA (որակի ապահովում) և հաշվողական դիզայն BeeGraphy, ինչպես նաև Python-ի և տեխնիկական անգլերենի դասընթացներ՝ նշված ուղղությունները հեշտությամբ յուրացնելու համար։

«Դասընթացները ձեզ կտան համապարփակ գիտելիք և հմտություններ, որոնք անհրաժեշտ են այսօրվա տեղեկատվական համայնքում հաջողակ կարիերա սկսելու համար: Երկու շաբաթ ծրագիրը փորձարկելուց հետո, դուք կկարողանաք ընտրել ձեզ անհրաժեշտ ուղղությունը:
Դասընթացի առավելություններից է անհատականացված մոտեցումը, որը ձեզ հնարավորություն կտա կազմել եզակի ուսումնական ծրագիր՝ ձեր մասնագիտական նպատակներին և հետաքրքրություններին համապատասխան:

Ինչպես մասնակցել

Ուսումնական նախագծին մասնակցելու, ինչպես նաև մանրամասներին ծանոթանալու համար միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝ Educational Project Skill Harbor, այնուհետև ուղարկեք ձեր մասին հիմնական տեղեկությունները՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար [email protected] հասցեին:

Գրանցումը հաջողությամբ ավարտելուց հետո, դուք կստանաք նախագծի Demo տարբերակի ներկայացմանը մասնակցելու հրավեր, որտեղ նշված կլինի ուսումնական հաստատություն այցելության օրը, ժամը և հասցեն: Demo-ի ընթացքում կծանոթանաք 6-ամսյա դասընթացներից յուրաքանչյուրի ծրագրին և կընտրեք զարգացման ուղղությունը։ Դասընթացի ավարտից հետո, Project Skill Harbor-ը կաջակցի ձեզ հարցազրույցներին պատրաստվելու հարցում, կստանաք նաև խորհրդատվություն՝ Ձեր պրոֆիլին համապատասխանող առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ:

Ծրագրին կարող են դիմել 17-22 տարեկան տղաներ և աղջիկներ:

Դասընթացների սկիզբը՝ 10.01.2024թ.

Դիմումներն ընդունվում են մինչև 29.12.2023թ.

Հարցերի դեպքում կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին:

QA թեստավորում

QA-ն կամ որակի վերահսկողությունը պրակտիկ գործընթաց է, որի նպատակն է կանխել սխալները, որոնք կարող են առաջանալ ծրագրավորման աշխատանքի ընթացքում։ QA մասնագետի ճիշտ և համակարգված աշխատանքի շնորհիվ այսօր կազմակերպությունները կարողանում են ստեղծել հաճախորդի պահանջներին համապատասխան պրոդուկտ/ծառայություն:

Հաշվողական դիզայն՝ BeeGraphy

Նրանք, ովքեր կընտրեն հաշվողական դիզայնը, ձեռք կբերեն բացառիկ հմտություններ և հնարավորություն ինտեգրվել առաջադեմ CAD (Computer-Aided Design) տեխնոլոգիաների ոլորտին և պատրաստվել հաջող մեկնարկի մասնագիտական ոլորտում, այդ թվում՝ BeeGraphy ստարտափում, որն ապահովում է հաշվողական դիզայնի ոլորտում առաջադեմ գործիքներ և տեխնոլոգիաներ։

Python

Դասընթացը կսովորեցնի ինչպես օգտագործել Python-ը տվյալների վերլուծության, վեբ մշակման, գիտական հաշվարկների և այլնի համար: Python-ը ակտուալ կիրառություն ունի Back-End ծրագրավորման, տվյալների վերլուծության, արհեստական բանականության, ինչպես նաև համակարգչային գիտության բնագավառներում:

Տեխնիկական անգլերեն

Այս դասընթացը նպատակ ունի մասնակիցներին տրամադրել անհրաժեշտ լեզվական գործիքներ և ոլորտին հատուկ տերմինաբանություն՝ ՏՏ ոլորտին առնչվող տարբեր շրջանակներում վստահ և արդյունավետ հաղորդակցվելու համար։ Դասընթացի ավարտից հետո կկարողանաք ընդլայնել ընդհանուր անգլերեն լեզվի հմտությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ՏՏ տերմինաբանությանը և բառապաշարին»,- ասված է հաղորդագրությունում։