ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ տարեկան համաժողովը նոր համակարգող է ընտրել

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Տեղի է ունեցել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հերթական տարեկան համաժողովը, որը հետևել էր Բրյուսելում տեղի ունեցած ՔՀՖ տարեկան համաժողովին․ տեղեկացնում են ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարությունից։

«ՀԱՊ համաժողովը ընդունեց մի շարք կանոնադրական փոփոխություններ։ Դրանց թվում Կանոնադրության մեջ ամրագրվեց, որ ՀԱՊ-ը և նրա անդամները նպաստում են Հայաստանի՝ Եվրոպական Միությանն անդամակցությանը, ինչպես նաև այն, որ ՀԱՊ-ը ճանաչում և իր աշխատանքում առաջնորդվում է Եվրոպական Միության հիմնարար իրավունքների խարտիայով և պարտավորվում է պաշտպանել և խթանել մարդու իրավունքները Հայաստանում։

ՀԱՊ համաժողովը լսեց և հաստատեց ՀԱՊ 2022-2023թթ․ համակարգող Հովսեփ Խուրշուդյանի հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին։ Համաժողովի անդամները շնորհակալություն հայտնեցին Հովսեփ Խուրշուդյանին կատարված մեծ աշխատանքի համար։

ՀԱՊ համաժողովը միաձայն ՀԱՊ նոր համակարգող ընտրեց «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանին (Վանաձոր)։

Վերջում ՀԱՊ համաժողովը լսեց զեկույցներ ԱլԳ ՔՀՖ Քարտուղարության ենթադրամաշնորհային ֆինանսավորման շրջանակներում կատարված փորձագիտական աշխատանքներին վերաբերյալ։

Այս հղմամբ կարող եք տեսնել նաեւ 2023թ․ նոյեմբերի ամսվա ՀԱՊ տեղեկագիրը»,- ասված է հաղորդագրությունում։