Առցանց վտանգների գնահատումը Հայաստանում. ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՆԳՆ-ն համատեղ հայտարարություն են տարածել

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

«Disrupting Harm»-ը (վերջ տալ վնասին) լայնածավալ և բազմակողմանի հետազոտական ծրագիր է, որը երեխաների նկատմամբ առցանց սեռական ոտնձգության և բռնության մասին յուրահատուկ պատկերացում է տալիս՝ պետություններին տրամադրելով համապատասխան ճանապարհային քարտեզներ՝ ամրապնդելու վտանգների կանխարգելման և արձագանքման համակարգերը: Ծրագիրը, որը ֆինանսավորվում է «Վերջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերության «Անվտանգ համացանց» նախագծի կողմից, մի հարկի տակ է հավաքել միջազգային կազմակերպություններին` ԷՍՊԱԹ Ինթերնեշնլին, ԻՆՏԵՐՊՈԼ-ին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ինոչենտի հետազոտությունների կենտրոնին: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը սերտորեն համագործակցում է ՀՀ ներքին գործերի նախարարության, ոստիկանության և այլ համապատասխան պետական գերատեսչությունների հետ․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Առցանց լինելը հաճախ դրական փորձառություն է երեխաների համար՝ տալով սովորելու և շփվելու հնարավորություններ։ Բայց մեծ է նաև բացասական փորձառության, այդ թվում՝ երեխաների՝ սեռական ոտնձգության և բռնության ենթարկվելու վտանգը։

«Disrupting Harm»-ը բազմոլորտային մոտեցմամբ է իրականացվում՝ օգտագործելով միջազգային գործընկերների և տեղական համագործակիցների փորձը՝ վտանգների դաշտի մասին ավելի խոր պատկերացում կազմելու համար: Մեթոդաբանությունը ներառում է գրասենյակային հետազոտություն՝ առկա օրենքների և քաղաքականությունների վերաբերյալ, ազգային ներկայացուցչական հարցումներ երեխաների և խնամակալների հետ, տվյալներ իրավապահ մարմիններից, հարցազրույցներ արդարադատության ոլորտի մասնագետների հետ և հարցումներ առաջնային օղակի ծառայություններ մատուցողների հետ:

«Այն, ինչ տեղի է ունենում առցանց, արտացոլում է այն իրողությունները, որոնց բախվում են երեխաներն ամեն օր՝ տանը, դպրոցում և իրենց համայնքներում: Այս նախաձեռնության միջոցով մենք վկայություններ ենք հավաքում երեխայի թվային իրավունքների, հնարավորությունների և ռիսկերի մասին՝ ավելի լավ հասկանալու, թե թվային տեխնոլոգիաների օգտագործումը ինչպես է ազդում նրանց կյանքի վրա թե՛ դրական, թե՛ բացասական առումներով»,-նշում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը:

«Երեխայի նկատմամբ կատարված ցանկացած բռնարարք կարող է հոգեբանական և այլ ծանր հետևանքներ ունենալ նրա կյանքում, ուստի այդ հիմնախնդիրն առաջնահերթ ուշադրության կենտրոնում է, և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներում պետք է մեկտեղել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ջանքերը: Անչափահասների նկատմամբ ցանկացած ոտնձգություն Ներքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է, և նման դեպքերը կանխելու, բացահայտելու ուղղությամբ հետևողական աշխատանք է կատարվում: Միաժամանակ, ՆԳ նախարարությունը պատրաստակամ է և սերտորեն համագործակցում է հիմնախնդրով զբաղվող կազմակերպությունների հետ: Սերտորեն համագործակցում ենք նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ և վերահաստատում ենք շարունակելու մեր համագործակցությունը՝ դրական արդյունքների հասնելու համար»,-նշում է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

Հայաստանում տվյալների հավաքումը կսկսվի 2024 թվականին, և ակնկալվում է, որ առաջին արդյունքները հասանելի կլինեն 2025 թվականին՝ առաջարկելով համապատասխան ճանապարհային քարտեզներ բոլոր մասնակից երկրների համար՝ ամրապնդելու վտանգների կանխարգելման և արձագանքման համակարգերը: Լուծումները հիմնավորելով վերջին տվյալներով և ապացույցներով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նպատակադրված է աշխատել գործընկերների հետ՝ լիովին ուսումնասիրելու բոլոր ռիսկերը և միջոցներ ձեռնարկելու դրանք նվազագույնի հասցնելու համար՝ Հայաստանում և երկրի սահմաններից դուրս երեխաների համար ավելի անվտանգ առցանց միջավայր ստեղծելու նպատակով: