Համարում ենք, որ ՌԴ-ն ու Հայաստանը մնում են դաշնակիցներ․ Կոպիրկին

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Նա հայտարարել է, որ երկու երկրները շարունակում են մնալ դաշնակիցներ։

«Մենք համարում ենք, որ ՌԴ-ն ու ՀՀ-ն շարունակում են մնալ գործընկերներ ու ռազմավարական դաշնակիցներ, որոնց միավորվում են ընդհանուր շահերը, պատմությունը և միջազգային հարցերի շուրջ համանման հայացքները, և որ այդ դաշինքը համապատասխանում է երկու մասնակիցների առանցքային շահերին։ Դեսպանությունը շարունակում է աշխատել և կառուցել մեր շփումները՝ հիմնվելով այս փոխըմբռնման վրա: Իհարկե, չի կարելի հերքել, որ մեր երկկողմ և բազմակողմ օրակարգում կան որոշակի տարաձայնություններ։ Ե՛վ ռուսական, և՛ հայկական կողմերը պատրաստ են ցանկացած վիճելի թեմա քննարկել անկեղծորեն և կառուցողական մթնոլորտում, ինչպես վայել է դաշնակիցներին»,-ասել է Կոպիրկինը՝ նշելով, թե շարունակում են աշխատել ռուս-հայկական համապարփակ համագործակցության շրջանակներում առաջադրված խնդիրների վրա։

Խոսելով ՀԱՊԿ-ից ՀՀ  հնարավոր դուրս գալու թեմայից՝ դեսպանը նշել է, որ առաջնորդվում են պաշտոնական հայտարարություններով։

«Այս հարցի շուրջ մենք առաջին հերթին կողմորոշվում ենք Հայաստանի ղեկավարության պաշտոնական հայտարարություններով, ըստ որոնց՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի Հանրապետության դուրս գալու հարցը ներկայումս օրակարգում չկա։ Ինչպես գիտեք, հաջորդ տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահելու է Եվրասիական տնտեսական միությունում»,-նշել է ՌԴ դեսպանը։

Անդրադառնալով  Հայաստանի՝ Միջազգային Քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալուն՝ ռուս դիվանագետը կարծիք է հայտնել, թե ռուսական դիրքորոշումն այն է, որ ՀՀ միացումը կանոնադրությանը չի տա այն առավելությունները, որոնց մասին խոսում են որոշ քաղաքական գործիչներ։

«Մեզ համար ակնհայտ է, որ ՄՔԴ-ն իրեն լիովին վարկաբեկել է միջազգային իրավունքին հակասող իր քաղաքականացված որոշումներով։ Բացի այդ՝ այս քայլը, մեր կարծիքով, չի համապատասխանում մեր երկկողմ հարաբերությունների բարեկամական բնույթին, ինչի մասին մենք ասել ենք հայկական կողմին։ Նույնիսկ այն փաստը, որ դուք բարձրացրեցիք այս հարցը, արդեն իսկ ցույց է տալիս, որ այս որոշումը չի նպաստում ռուս-հայկական փոխգործակցության ամրապնդմանը»,-հայտարարել է Սերգեյ Կոպիրկինը։