Երևանում պաշտոնապես մեկնարկել է «Կանաչ օրակարգ» ծրագիրը և ծրագրի Ազգային Ղեկավար Կոմիտեի գործունեությունը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ կառավարությունը՝ Ստոկհոլմի Շրջակա Միջավայրի Ինստիտուտի և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության հետ համատեղ, այսօր Երևանում պաշտոնապես մեկնարկել է «Կանաչ օրակարգ» ծրագիրը և ծրագրի Ազգային Ղեկավար Կոմիտեի գործունեությունը․ տեղեկացնում են ՇՄՆ-ից։

Փոխակերպման ուղի սկսելով՝ Հայաստանն իր քաղաքականությունը միակցելու է «Եվրոպական Կանաչ Գործարքին» և Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, մասնավորապես՝ «Կանաչ oրակարգի» շրջանակներում նախատեսվում է ազգային քաղաքականությունները համապատասխանեցնել Հայաստանը դեպի ավելի կայուն և բարեկեցիկ ապագա ուղղորդող եվրոպական առաջատար չափորոշիչներին։

Ծրագրի մեկնարկի ազդարարմանը և Շրջակա միջավայրի նախարարության գլխավորությամբ անցկացվող Ազգային Ղեկավար Կոմիտեի անդրանիկ նիստին ներկա էին առանցքային շահագրգիռ կողմեր, պետական պաշտոնյաներ և միջազգային հանրության ներկայացուցիչներ։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, դիմելով ներկաներին, ընդգծել է ծրագրի կարևորությունը. «Այս գործողությունները լիովին համահունչ են ԵՄ Կանաչ գործարքի սկզբունքներին, որոնք ծառայում են որպես կարևոր ուղեցույց և հավակնությունների սանդղակ Հայաստանի կանաչ վերականգնման և կայուն զարգացման ճանապարհին։
Վստահ եմ, որ այս Ծրագրի շրջանակներում նախատեսվող գործողությունները, մասնավորապես երկրի կանաչ անցման գնահատման (CGTA) զեկույցը, Կլիմայական չեզոքության 2050թ. ճանապարհային քարտեզը, ինչպես նաև ինտիտուցիոնալ և տեխնիկական ներուժի հզորացումը հնարավորություն կտան կայուն զարգացման սկզբունքների համատեքստում կիսելու Եվրոպական միության՝ ոլորտում ձեռքբերած նվաճումները և արժեքները։

Ծրագրի առավել արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարի ղեկավարմամբ ստեղծվել է նաև միջգերատեսչական ազգային կոմիտե, որտեղ ներառված են շահագրգիռ գերատեսչությունների պաշտոնյաներ՝ Ծրագրով նախանշված թիրախները պատշաճ հասցեագրելու նպատակով»:

Ազգային Ղեկավար Կոմիտեի նիստին ներկա գտնվողներին ուղերձ փոխանցվեց նաև Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնից. «Շվեդիայի համար առաջնահերթություն «Կանաչ օրակարգը» անգնահատելի հնարավորություն է Հայաստանի համար, որտեղ ավելի էկոլոգիապես մաքուր տնտեսությունը կարող է միաժամանակ բարձրացնել քաղաքացիների կյանքի որակը, խթանել կայուն աճը և ստեղծել աշխատատեղերի նոր հնարավորություններ։
Այս դժվարին ժամանակներում Հայաստանի տնտեսության անցումը ավելի կանաչ գործելակերպի իրենից ներկայացնում է ոչ միայն խելամիտ քաղաքական որոշում, այլև ռազմավարական տեսլական, որը խոստանում է արդար և ներառական առաջխաղացում դեպի կայուն, զրոյական արտանետումներով և էկոլոգիապես պատասխանատու տնտեսություն»:

Ներկաներին ուղղված իր ուղերձում Եվրոպական հանձնաժողովում շրջակա միջավայրի, օվկիանոսների և ձկնորսության հարցերով հանձնակատար Վիրջինիուս Սինկևիչուսը նշել է. «Կլիմայի փոփոխության նկատմամբ կայուն ապագան անհրաժեշտություն է, որի նախադրյալները մենք հիմնում ենք այսօր: Որդեգրելով կայուն քաղաքականություն և գործիքակազմ՝ Հայաստանն իր քաղաքականությունը համապատասխանեցնում է եվրոպական չափանիշներին՝ ձգտելով բարելավել իր քաղաքացիների կյանքի որակը, ստեղծել նոր բիզնես հնարավորություններ և ամրապնդել առևտրատնտեսական հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ»։

«Կանաչ օրակարգը Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար» ծրագրի մասին
Հայաստանյան գործընկեր ADWISE Consulting-ի կողմից համատեղ իրականացվող «Կանաչ օրակարգ» ծրագիրը հանդիսանում է կլիմայական քաղաքականության, շրջակա միջավայրի կառավարման և վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումների խթանման տարածաշրջանային նախաձեռնության մաս: Կենտրոնանալով եվրոպական չափորոշիչների որդեգրման վրա՝ այս ծրագիրը նպատակադրված է խթանել ավելի կանաչ տնտեսության անցումը և ավելի արդյունավետ բնապահպանական կառավարումը։

2023-2026 թթ. ժամանակահատվածում իրականացվելիք ծրագրի նպատակները ներառում են կլիմայի չեզոքության ճանապարհային քարտեզի մշակում, ներդրումների համար պատրաստի նախագծերի մշակում, կանաչ տնտեսության առավելությունների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացում և կանաչ տնտեսությանը անցնելու համար շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացում: