Ուկրաինայի ՊՆ ղեկավարը հայտարարել է Ղրիմը 2024 թվականին վերադարձնելու ծրագրերի մասին

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինան կկարողանա վերադարձնել Ռուսաստանին բռնակցված Ղրիմը 2024 թվականին։ Այս մասին Bild-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

«Ես հարյուր տոկոսով վստահ եմ: Դա մեր ռազմավարական նպատակն է՝ վերադառնալ միջազգայնորեն ճանաչված սահմաններին։ Մենք դա կարողանում ենք անել մեր գործընկերների աջակցությամբ։ Կասկած չկա, որ մենք հաղթելու ենք։ Մենք չենք սկսել այս պատերազմը, բայց մենք այն կավարտենք։ Իհարկե, դա դժվար կլինի առանց ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների, առանց անօդաչու թռչող սարքերի, առանց հրետանու, առանց արկերի։ Դժվար է, բայց մենք չենք հանձնվի։ Մենք կշարունակենք պայքարել»,- խոստացել է Ումերովը։

Նա հիշեցրել է, որ ծնվել է Կենտրոնական Ասիայում՝ Ղրիմի թաթարների ընտանիքում, որոնց արտաքսել են խորհրդային իշխանությունները։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանը գտնվում է «պատմության մութ կողմում»։

«Իսկ առավել կարևորը՝ Պուտինի ռեժիմը դատապարտված է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից»,- եզրափակել է Ումերովը։

Ուկրաինայի գործող պաշտպանության նախարարն այս պաշտոնին նշանակվել է սեպտեմբերին՝ գերատեսչությունում կոռուպցիոն սկանդալից հետո։