Արգենտինայի նախագահը խոստանում է լայնածավալ տնտեսական բարեփոխումներ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Արգենտինայի նոր նախագահ Խավիեր Մայլին հայտարարել է տնտեսական ոլորտին առնչվող 300 գործող նորմերի վերացում կամ փոփոխության մասին։ Հեռուստաուղերձում նա ընդգծել է բարեփոխումների հրատապությունը՝ նշելով, որ ներկայիս կարգավորումները խոչընդոտում են տնտեսական աճին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:
Սպասվում է աշխատուժի և անշարժ գույքի շուկան կարգավորող մի շարք օրենքների ուժը կորցրած ճանաչում։  Բացի այդ, բոլոր պետական ընկերությունները կվերածվեն բաժնետիրական ընկերությունների՝ հետագա մասնավորեցման նպատակով։
Նույն օրը Բուենոս Այրեսում հազարավոր մարդիկ երթ են կազմակերպել ընդդեմ նոր կառավարության ազատական տնտեսական քաղաքականության։ Բողոքի ակցիան հիմնականում խաղաղ է ընթացել։ Իշխանություններն ավելի վաղ զգուշացրել էին կոշտ պատասխան տալ ցուցարարների կողմից փողոցների հնարավոր շրջափակմանը։
Արգենտինան, որ ՀՆԱ-ով և տարածքով Հարավային Ամերիկայի մեծությամբ երկրորդ երկիրն է, գտնվում է ծանր տնտեսական ճգնաժամի մեջ։  Բնակչության մոտ 40 տոկոսն ապրում է աղքատության շեմից ցածր։ Խնդիրների հաղթահարմանը խոչընդոտում են պետական ուռճացված ապարատը, աշխատանքի ցածր արտադրողականությունը և ստվերային տնտեսության բարձր մակարդակը։