Մենք հաստատակամ ենք զարգացնելու գործընկերությունը Հայաստանի հետ. Իրանի նախարար

Լուրեր

12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
Բոլորը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Աշոտ Մանուկյանը հուլիսի 7-ին հանդիպել է Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիանների նախարար Մոհամմադ Ֆարհադիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Քննարկվել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում գիտության, կրթության ոլորտում համագործակցության, այդ թվում՝ էներգետիկայի բնագավառում մասնագետների պատրաստման և փորձի փոխանակման հետ կապված հարցեր։  Այս մասին  տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը Իրանի ժողովրդին շնորհավորել է նախագահական ընտրությունների կապակացությամբ և հույս հայտնել, որ պարոն Հասան Ռոհանիի պաշտոնավարման երկրորդ շրջանում ևս հայ-իրանական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ։

Շնորհակալություն հայտնելով նախարարին՝ Մոհամմադ Ֆարհադիին անդրադարձել է գիտության, կրթության, տեխնոլոգիաների ոլորտներում հայ-իրանական համագործակցության հեռանկարներին։

Կարևորելով միջկառավարական հանձնաժողովի դերը այդ գործում՝ նշվել է, որ առկա են լուրջ հնարավորություններ, այդ թվում՝ տարածաշրջանային գործակցության շրջանակում։ Մոհամմադ Ֆարհադիին հայտնել է, որ Իրանը պատրաստակամ է համագործակցել Հայաստանի հետ ինչպես գիտության և կրթության, այնպես էլ նորագույն տեխնոլոգիաների և գիտահետազոտական նախագծերի իրականացման բնագավառում: «Մենք հաստատակամ ենք զարգացնելու գործընկերությունը Հայաստանի հետ»,-ասել է Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիանների նախարարը։

Անդրադառնալով գիտության և կրթության բնագավառում հայ-իրանական համագործակցության առաջիկա ծրագրերին՝ Աշոտ Մանուկյանն առանձնացրել է էներգետիկ ոլորտում մասնագիտական փորձի փոխանակման կարևորությունը: 

«Էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցությունը հասել է այնպիսի մակարդակի, որ մենք ունենք մասնագիտական փորձի փոխանակման անհրաժեշտություն»,-նշել է նախարարը։