Ադրբեջանում կառավարության քննադատների դեմ սկսված վհուկների որսը խոսքի ազատության, մարդու իրավունքների հանդեպ արհամարհանքի դրսևորում է. HRW

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանում ընդդիմության առաջնորդ Թոֆիգ Յագուբլուի, ինչպես նաև լրագրողների ու ակտիվիստների ձերբակալությունները։ Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները կալանավորել են ընդդիմության առաջնորդ և կառավարության անողոք քննադատ Թոֆիգ Յագուբլուին կեղծիքների և խարդախության մեղադրանքով։ Նրա կալանավորումը վերջինն է Ադրբեջանում լրագրողների և կառավարության այլ քննադատների նկատմամբ հալածանքների շարքում:

«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հարձակումները կառավարության հակառակորդների, լրագրողների և այլ քննադատների վրա։ Թոֆիգ Յագուբլուի ձերբակալությունը երկրի քննադատական ձայները լռեցնելու օրինաչափության մեջ է»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Գիորգի Գոգիան:

Դեկտեմբերի 15-ին Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանը Յագուբլուի նկատմամբ 4 ամիս ժամկետով նախնական կալանք է սահմանել կեղծիքի և խարդախության մեղադրանքով հետաքննության ընթացքում:

Կազմակերպությունը նշում է, որ Յագուբլուի նկատմամբ չհիմնավորված նախնական կալանքի որոշումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պահանջվող կամայական կալանքի դեմ չափանիշները։ Յագուբլուն հերքում է բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ թիրախավորվել է իր քաղաքական ակտիվության պատճառով։

«Ադրբեջանի կառավարության կողմից քննադատների դեմ վհուկների որսը խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության հանդեպ նրա արհամարհանքի դրսևորումներից է։ Իշխանությունները պետք է անհապաղ ազատեն Յագուբլուին և վերջ տան քննադատող լրագրողների ու ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումներին»,- ասել է Գոգիան։

Էմմա Չոբանյան