Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կանվանվի Շառլ Ազնավուրի անունով
Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, հարգանքի տուրք մատուցելով ֆրանսահայ արվեստագետին և հումանիստին, Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կանվանվի Շառլ Ազնավուրի անունով․ այս մասին տեղեկացնում են «Ազնավուր» հիմնադրամից:
Փարիզի կենտրոնում գտնվող այս տարածքը ժամանակավորապես փակ կլինի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքների նպատակով և կվերաբացվի հանրության առջև 2024 թվականի գարնանը։