Ֆուտզալի ազգային հավաքականը չի մեկնի Ֆինլանդիա

Լուրեր

07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
Բոլորը

Դեկտեմբերի 20-ին պետք է կայանար ֆուտզալի աշխարհի առաջնության էլիտ ռաունդի 6-րդ մրցափուլի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը:

ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի հավաքականը չի մեկնելու Ֆինլանդիա՝ անցկացնելու մրցաշարի վերջին հանդիպումը: ՀՖՖ-ն նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով բրազիլացի ֆուտզալիստների շուրջ ստեղծված իրավիճակը:

Ինչպես հայտնի է, ֆուտզալում տասնյակ տարիներ ի վեր բազմաթիվ ուժեղ հավաքականների կազմերում հանդես են գալիս բրազիլացի խաղացողներ: Ֆուտբոլում և ֆուտզալում գործում է օրենք, ըստ որի այլազգի խաղացողները կարող են հանդես գալ տվյալ երկրի հավաքականում, եթե այդտեղ ապրել և խաղացել են վերջին 5 տարիների ընթացքում: Չնայած դրան՝ ֆուտզալում երկար ժամանակ ուշադրություն չի դարձվել վերոնշյալ օրենքի կիրառմանը, և ֆուտզալի զարգացման նպատակով աչք է փակվել այն բրազիլացիների վրա, որոնք 5 տարի չեն խաղացել տվյալ երկրում, սակայն, քաղաքացիություն ստանալով, հանդես են եկել տարբեր երկրների հավաքականների կազմերում:

Նման ֆուտզալիստներով համալրված թիմերը հանդես են եկել խոշոր մրցաշարերում և բարձր տեղեր զբաղեցրել:

«Այս անգամ, սակայն, հիմնվելով էլիտ-ռաունդի խմբում մեր մրցակից երկրների՝ Պորտուգալիայի և Ֆինլանդիայի բողոքների վրա, ՈՒԵՖԱ-ն, ուսումնասիրել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի հավաքականի կազմում հանդես եկող բրազիլացի ֆուտբոլիստների՝ այդ թիմերում խաղալու իրավասությունը և տեխնիկական պարտություններ է գրանցել երկու երկրների հավաքականներին Պորտուգալիայի և Ֆինլանդիայի հետ խաղերում: Բողոք է ներկայացվել նաև Ռումինիայի հավաքականի դեմ:

Ինչպես ՀՖՖ-ն, այնպես էլ ՎՖՖ-ն բողոքարկել են այդ որոշումները և հարցը բարձրացրել են ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի կոմիտեում: Հայաստանի ներկայացուցիչը կոմիտեի նիստին առաջարկել է, որ բոլոր ֆուտբոլիստները, ովքեր արդեն իսկ խաղացել են հավաքականների կազմերում մինչև վերոնշյալ բողոքը, իրավունք ունենան շարունակել ելույթներն իրենց ընտրանիների կազմերում, իսկ նմանատիպ որոշումը տարածվի միայն այն խաղացողների վրա, ովքեր հավաքական կհրավիրվեն 2024 թ. հունվարի 1-ից: ՀՖՖ ներկայացուցիչն ընդգծել է, որ բողոքների շարունակական լինելու դեպքում վտանգված է լինելու ֆուտզալի ապագան:

Այդ առաջարկին սատարել են մի շարք ֆեդերացիաներ, և այժմ սպասում են համապատասխան որոշման կայացմանը: Հենց այդ պատճառով ՀՖՖ-ն որոշել է չմասնակցել վերջին հանդիպմանը, քանի որ տվյալ հարցով որոշում դեռ չկա»,- ասված է հաղորդագրության մեջ: