Մասիսի քաղաքապետի նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական հալածանքի մասին է հաստատում. փաստաբան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին կալանքի տակ թողնելու վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշումը պաշտպանության կողմի համար անսպասելի էր: Խնդիրն այն բանում է, որ Դավիթին մեղսագրվում է երկու դեպք՝ զանգվածային անկարգություններ Էրեբունի փողոցում և խուլիգանություն Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում: Առաջին դրվագով նույն վերաքննիչ քրեական դատարանը մեկ ամիս առաջ փաստել էր, որ բացակայում է հիմնավոր կասկածը, պարզ ասած որևէ ապացույց Դավիթի դեմ առկա չէ, իսկ երկրորդ դեպքով երկու անձի ցուցմունք կա, որոնք միանգամից հերքվեցին առերեսումների ժամանակ: Որևէ այլ ապացույց չկա գործով: Նման պայմաններում անձին կալանքի տակ թողնելը որևէ աղերս չունի իրավաբանության հետ, այլ սկսում է նմանվել քաղաքական հետապնդման: Վերջինում պաշտպանության կողմը համոզվում է ոչ այնքան վերաքննիչ դատարանի որոշման պատճառով, այլ մեզ հասնող չճշտված տեղեկություններով, որ որոշ պետական մարմիններ սպառնում են մասիսցիներին չմասնակցել ի պաշտպանություն իրենց քաղաքապետի դատարանի շենքի մոտ տեղի ունեցող ակցիաներին, ինչպես նաև, որ փողոց փակելու դեպքում բոլորով կենթարկվեն բերման և վարչական պատասխանատվության: Այսինքն՝ ակնհայտ է, որ Մասիսի քաղաքապետի անազատության մեջ գտնվելը արդեն վաղուց դուրս է քրեական գործի շահերի շրջանակներից և իրենից ներկայացնում է ապօրինի, եթե չասեմ, նաև քաղաքական հալածանք: Եվ դա կարելի է հասկանալ, որովհետև ի դեմս Դավիթ Համբարձումյանի մենք ունենք ՀՀԿ-ական քաղաքապետ, որը ի զարմանս շատ շատերի, վայելում է Մասիս քաղաքի մեծ թվով բնակիչների վստահությունը և օժանդակությունը: Նման երևույթը երևի չի տեղավորվում արդի որոշ կարկառուն գործիչների պատկերացումների մեջ, ուստի տեղի է ունենում այն, ինչի ականատեսն ենք բոլորս: Մենք, Դավիթի փաստաբաններս, շարունակելու ենք ձեռնարկել օրենքով չարգելված բոլոր քայլերը նրան ազատելու և արդարության հասնելու համար: Արդեն իսկ մենք ունենք որոշակի տեղեկություններ, թե ովքեր կարող են կազմակերպած լինեն Էրեբունու հարձակումը, Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկների բախումը և հավատացեք, Դավիթի կամ նրա ընկերների անունները այդտեղ չկան: Զարմանալի է, թե ինչպես է, որ այդ տեղեկատվությունը հասու չէ իրավապահներին, իսկ եթե հասու է և չի դառնում քննության առարկա, ապա դա միայն հաստատում է մեր կարծիքը Դավիթի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հալածանքի մասին»: