2017-ի հուլիսի 7-ի դրությամբ արտահանվել է շուրջ 16 հազար տոննա ծիրան
Տնտեսություն
07.07.2017 | 18:49Հայաստանից ծիրանի արտահանումները շարունակվում են. տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հայաստանից ծիրանի արտահանումները շարունակվում են: 2017 թվականի հուլիսի 7-ի դրությամբ արտահանվել է շուրջ 16 հազար տոննա ծիրան, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 11.5 հազար տոննայի դիմաց:
Ծիրանի արտահանման հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է: Արտահանվում է նաև Արաբական Միացյալ Էմրություններ, Վրաստան: