Կարծում եմ՝ իր որոշման հետևում ինքը չի կանգնած. Արմեն Մելիքբեկյանը՝ Արաս Օզբիլիզի մասին

Լուրեր

11.12.2024 | 18:19
ՌԴ-ն համոզել է Ասադին փախչել Սիրիայից․ փախուստը կազմակերպել է ռուսական հետախուզությունը. Bloomberg
11.12.2024 | 18:18
ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործն  ուղարկվել է դատարան
11.12.2024 | 18:15
Անկախ դիտորդի հայտարարությունը՝ Գյումրիի փրայմերիզի վերաբերյալ
11.12.2024 | 18:08
Հնարավորություն են տվել, որ գնանք, կարդանք Աղազարյանի նամակագրությունը. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:00
ԱԳՆ-ն՝ սահմանազատման հաջորդ փուլի մասին, ԵՄ-ն կքննարկի վրաց պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարցը․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 17:52
Ալի Խամենեին հայտարարել է, թե Սիրիայի իրադարձությունները կազմակերպվել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից
11.12.2024 | 17:45
ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատը վայր դնելու դիմում է  ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 17:41
Դատարանը Դատական դեպարտամենտին պարտավորեցրել է դատավոր Կարինե Դավթյանին աշխատավարձի  60 %-ի չափով  հավելում վճարել
11.12.2024 | 17:32
Ինչ կարող է լինել, եթե ՀՀ-ն շարունակի չվճարել ՀԱՊԿ-ին․ Զախարովայի մեկնաբանությունը
11.12.2024 | 17:30
Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել․ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ
11.12.2024 | 17:27
ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է միգրանտների երեխաներին դպրոց ընդունել՝ առանց ռուսերենի իմացության
11.12.2024 | 17:14
ՔՊ-ականները գալիս են ԱԺ. Ասլանյանին հեռացնելու հարցով խմբակցության նիստ է սպասվում
11.12.2024 | 17:03
Ասադը Ռուսաստան 135 մլրդ դոլար է տարել․ թուրքական ԶԼՄ-ներ
11.12.2024 | 16:46
Օնլայն տաքսիների վարորդները բողոքում են
11.12.2024 | 16:35
Ասադին տապալած սիրիացի ապաստամբներն Ուկրաինայից օգնություն են ստացել․ Washington Post
Բոլորը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին հաշված օրեր են մնացել։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և կարիերան վերջերս ավարտած ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։

ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ով ֆեդերացիան ղեկավարում է վերջին 4 տարիներին, «Արմենպրես»-ի հետ զրույցում ամփոփել է տարբեր տարիքային հավաքականների մրցելույթները, խոսել պայմանավորված խաղերի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող քայլերի մասին, անդրադարձել հայկական ակումբների կողմից իր հասցեին հնչող քննադատություններին:

– Օրեր առաջ Երևանի «Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ ՀՖՖ-ն տարբեր կազմակերպություններից 70 միլիոն եվրո է ստացել: Իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք այս թվերը:

-Ես շատ երկար Արթուր Սողոմոնյանի ասուլիսի մասին չեմ ցանկանում խոսել: ՀՖՖ-ն այժմ շատ մանրամասն պատասխան է պատրաստում այդ մասին և շուտով կներկայացնի այն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 70 միլիոն եվրո չի ստացել: Նույնիսկ մոտիկ գումար էլ չի ստացել մի շարք կազմակերպություններից: Եվ դա շատ հեշտ էր հաշվել, քանի որ մենք ամեն տարի ներկայացնում ենք մեր բյուջեն, որը բաց է և թափանցիկ: Նախորդ տարի մեր բյուջեն կազմել է 4 միլիարդ դրամ, որը մոտավորապես կազմում է 10 միլիոն եվրո: Այս 4 տարիների ընթացքում ՀՖՖ-ն ՈՒԵՖԱ-ից ստացել է շուրջ 28 միլիոն եվրո, իսկ ՖԻՖԱ-ից՝ շուրջ 7.2 միլիոն դոլար: Մինչդեռ ակումբները նույն ժամանակահատվածում ստացել են 22.5 միլիոն եվրո: Այս թվերն ապացուցում են, որ տեղեկատվությունը սուտ է:

-Գործկոմի կազմը շարունակաբար քննադատության է ենթարկվում: Ինչպիսի՞ ձևաչափ է պետք առավել թափանցիկ գործկոմ ունենալու համար և ընտրական գործընթացում:

-Գործկոմի անդամներին ներկայացնում են ակումբները: Եվ այժմ գործկոմում մենք ունենք տարբեր ակումբների ներկայացուցիչներ: Այսինքն՝ գործկոմը ոչ թափանցիկ լինել չի կարող: Մեր բոլոր որոշումները հրապարակվում են: Հայաստանի ֆուտբոլը միայն Բարձրագույն խումբը չէ: Նույնը կլիներ, եթե ՈՒԵՖԱ-ն թույլ տար ընտրությանը մասնակցել միայն Իտալիային, Գերմանիային, Իսպանիային Անգլիայի, Ֆրանսիային և ձայնի իրավունք չտար փոքր երկրներին: Եվ այն առաջարկները, որ «Փյունիկ»-ը, «Ուրարտու»-ն չպետք է ընտրության համար ունենան մեկ ձայն, նույնն է, որ ասենք, որ, օրինակ, Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ում ավելի շատ ձայն պետք է ունենա, քան, օրինակ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Բնականաբար, մենք դեմ կլինենք դրան: Սա հավասարության հարց է, որը պահպանվում է ՈՒԵՖԱ-ում և ՖԻՖԱ-ում:

-Պարոն Մելիքբեկյան, քննադատության այսպիսի ձայն է բարձրացվում․ ասվում է, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում թեկնածու կարող է առաջադրել այն ակումբը, որը ներկայացուցիչ ունի Առաջին կամ Բարձրագույն խմբում: Ձեզ առաջադրել է «Անի» ակումբը, որը ներկայացուցիչ չունի վերոնշյալ ոչ մի մրցաշարում:

-Յուրաքանչյուր անդամ կարող է առաջադրել ՀՖՖ նախագահի թեկնածու: Ուզում եմ հասկանալ, ինչո՞ւ ՀՖՖ անդամը, որը զբաղվում է մանկապատանեկան ֆուտբոլով և ունի 500 երեխա կամ ՀԿ-ները, որոնք զբաղվում են կանանց ֆուտբոլով կամ ֆուտզալով, չեն կարող առաջադրել: Իհարկե, կարող են: Իմ կարծիքով՝ սա մանիպուլյացիա է և ուղղված է նրան, որ վարկաբեկվի ընտրական գործընթացը: Կանոնադրության հստակ պահանջները կատարվում են, և կա հստակ ընտրական կոմիտե, որն անկախ մարմին է: Անցյալ ընտրություններում մենք հստակ տեսանք, թե ինչպես է իրականացվում ընտրությունների կարգը: Հայկական ֆուտբոլն ամբողջական բուրգ է, և մենք չպետք է տեսնենք միայն վերևի հատվածը: Օրինակ, «Անի» ակումբը դա փաստացի Խորեն Հովհաննիսյանի դպրոցն է, որտեղ այս պահին 350-400 երեխա է մարզվում: Բացի դա, ընդգծեմ, որ մի շարք այլ ակումբներ նույնպես առաջարկել էին առաջադրել իմ թեկնածությունը, և ես շատ շնորհակալ եմ դրա համար:

– Հայաստանի առաջնությանը մասնակից մեծագույն ակումբների ղեկավարները այն կարծիքին են, որ «ՀՖՖ-ն կորցրել է վստահությունը», «անցել է կարմիր գիծը», և ֆուտբոլային հասարակությունը բաժանված է երկու մասի: ՀՖՖ-«Փյունիկ» «հակամարտությունը» շարունակվում է: Ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի լուծումը:

-Մենք կսպասենք ընտրություններին․ կտեսնենք, թե ՀՖՖ նախագահը որքան ձայն կհավաքի ու կհասկանանք՝ ֆուտբոլային հասարակությունը բաժանվա՞ծ է երկու մասի, թե՞ ոչ:

-«Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հայտարարությունը մեծ աժիոտաժ առաջացրեց ֆուտբոլային հասարակությունում` մեջբերեմ. «Եթե վերընտրվի Մելիքբեկյանը, ապա «Փյունիկ»-ը և ակադեմիայի թիմերը չեն մասնակցի հաջորդ տարվա առաջնությանը»: Միթե՞ սա ճգնաժամի չի հանգեցնի:

Բացարձակ: «Փյունիկ»-ի պատմությունը չի սկսվել Արթուր Սողոմոնյանով և չի ավարտվելու նրանով: Նա թիմի պատմության մի փոքր մասն է: Բոլոր երեխաները կշարունակեն խաղալ ֆուտբոլ: Մենք ունենք այդ հնարավորությունները և ունենք այդ լծակները, որպեսզի բոլոր երեխաները, ովքեր «Փյունիկ»-ից դուրս կմնան, շարունակեն խաղալ:  Կարծում եմ՝ սրանով հարցն ամբողջապես փակված է: Բայց միևնույն ժամանակ ես չեմ շտապի որևէ գնահատական տալ այս հայտարարությանը, որովհետև Արթուր Սողոմոնյանի բազմաթիվ հայտարարություններ չեն իրագործվել:

-Եվ դեկտեմբերի 23-ին կկայանան ՀՖՖ նախագահի ընտրությունները: Նախ ինչպիսի՞ մրցակից է ձեզ համար Արաս Օզբիլիզը և ինչո՞ւ եք ցանկանում վերընտրվել այդ պաշտոնում:

– Չեմ կարող ասել,  որ ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվելու որոշումը հեշտ է եղել: Շատերը դրան, իհարկե, չեն հավատա: Ամեն օր աշխատելով ՀՖՖ-ում՝ տեսնում եմ, որ դեռ անելիքներ ունենք, որոնք պետք է ավարտենք: Ինչ վերաբերում է Արաս Օզբիլիզին, ապա ես իրեն շատ հարգում եմ, շատ լավ ֆուտբոլիստ էր, բայց ես կարծում եմ, որ իր որոշման հետևում ինքը չէ կանգնած: Կանգնած են իր ակումբի այլ մարդիկ: Ես Արասի նկատմամբ շատ դրական վերաբերմունք ունեմ որպես ֆուտբոլիստի, որպես հայկական ֆուտբոլին շատ բան տված խաղացողի, բայց քանի որ Արասը մինչև վերջերս գործող ֆուտբոլիստ էր, նա չի կարող ունենալ ֆուտբոլային մենեջմենթի այն որակները, որոնք նրան թույլ կտային հավակնել ՀՖՖ նախագահի պաշտոնին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝  սկզբնաղբյուր կայքում: