«Սթափվե՛ք պարոնայք, այս խորհրդարանը ոչ լեգիտիմ է, այն մահվան մի՛ ուղղորդեք»․ քաղաքագետն՝ ի պաշտպանություն Ռ․ Քոչարյանի ՀՀԿ-ի սկսած ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
21.10.2026 | 18:45
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
21.10.2026 | 18:38
«Իմ կադրն է եղել, դժգոհություն չեմ ունեցել»․ Շենգավիթի թաղապետը՝ օգնականի աշխատանքի ու կալանավորման մասին
21.10.2026 | 18:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Երևանը կարող է որոշել մնալ կազմակերպության կազմում
21.10.2026 | 18:21
41.8 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար, ևս 40 մլն դրամ՝ գործուղումներին
21.10.2026 | 18:17
1,2 մլրդ դրամից ավելի գույք կբռնագանձվի Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից․ Դատախազություն
Բոլորը

Ռուսաստանն իր արտգործնախարար Սերգեյ Լավրովի արձագանքի միջոցով ցույց է տալիս իր ցայտնոտային վիճակը և միջամտում մեր ներքին գործերին, որովհետև այն, ինչի մասին խոսում է, իր գործը չէ։

Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

«Դա Հայաստանի ներքին գործերին անթաքույց միջամտություն է։ Ռուսաստանին անհանգստացնում է ոչ միայն Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգի ոչնչացումն, այլ նաև այդ համակարգի գլխավոր դերակատարների գլխատումը։ Նրանց համար այն Հայաստանը, որը կարող է լինել ազատ, անկախ և հավասար գործընկեր, ձեռնտու չէ։ Ես կարծում եմ՝ թավշյա հեղափոխությունն իր քայլը շարունակելու է և մենք հասնելու ենք 4-րդ Հանրապետության հռչակմանը, որտեղ Ռուսաստանը կունենա իր դերը և կլինի վստահելի գործընկեր»,-ասաց քաղաքագետը։

Որպես ռուսական կողմի անհանգստության պատճառ Լևոն Շիրինյանը հիշեցրեց նաև, որ մեր երկրի քրեաօլիգարխիկ համակարգն ամբողջությամբ դեռ ջախջախված չէ, ուստի, չի բացառվում, որ համակարգը կարող է կաշառել ռուսաստանյան մեդիադաշտի որոշ ներկայացուցիչների, որոնք էլ կարող են «հիստերիկ արշավ սկսել Հայաստանի դեմ»․ «Ռուսական կողմի խնդիրը մեր երկրում ընթացող գործընթացները կառավարելու ցանկության հետ է կապված, բայց դա այդպես չի կարող լինել, քանի որ մեր հեղափոխությունը և՛ Լավրովի, և՛ Պուտինի աչքի առաջ եղել է ներքին մղումներով և ունի բացառապես սոցիալական ուղղվածություն։ Այնպես որ, այստեղ մտահոգվելու բան կա, իսկ վախենալու՝ ոչինչ»,-ասաց քաղաքագետը՝ ռուսաստանյան ուժերին կոչ անելով ազդել սեփական ղեկավարության տեսակետների վրա։

Խոսելով ներքաղաքական զարգացումների՝ մասնավորապես 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանն արձագանքած խորհրդարանական ուժերի մասին, Լևոն Շիրինայնն ասաց․ «ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն պետք է պաշտպանեն, բնական բան է, որովհետև նրանց պորտալարը մեկ հյուսքի մեջ է Ռոբերտ Քոչարյանի հետ։

Իսկ «Ծառուկյան» խմբակցությունը չպաշտպանեց, որովհետև ավելի սթափ են և ավելի հասկացող։ Ինչ վերաբերում է մանդատը վայր դրած պատգամավորին՝ պետք է ասեմ, որ առանձնապես Բոստանջյանով հիացած չեմ եղել։

Նրա կամային հատկանիշներն ինձ առանձնապես դուր չեն եղել, նա սովորություն ունի ճգնաժամի պահերին պլստալու։ Գուցե, դրա համար էր, չգիտեմ»։ Անդադառնալով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու նպատակով մեկնարկած ստորագրահավաքին՝ Լևոն Շիրինյանն ասաց․«Սթափվե՛ք պարոնայք, այս խորհրդարանը ոչ լեգիտիմ չէ, այն մահվան տակ մի՛ ուղղորդեք, դա ճահիճի խորհրդարան է»,-նկատեց նա՝ կոչ անելով անհապաղ սկսել գործող խորհրդարանն ազատ արձակելու գործընթաց։ Լևոն Շիրինյանն իր տեսակետն արտահայտեց նաև վերջին շրջանում շրջանառվող թեզերից մեկի մասին, ըստ որի, արցախյան ազատամարտում լուրջ դերակատարում ունեցող ուժերին փորձում են մեկուսացել։

Նկատենք, որ այս թեզին զուգահեռ, առկա է նաև Հիմնադիր խորհրդարանի տարածած հայտարարությունը, թե հենց Ռոբերտ Քոչարյանն է ընդունել քիվեսթյան փաստաթուղթը, որը նախատեսում էր ազատազրկված բոլոր շրջանների հանձնում։ Այս կապակցությամբ քաղաքագետն ասաց․ «Սա արհեստական օրակարգ է։ Այն մեջտեղ է բերվել քաղաքական դիակ դարձած Լևոն Տեր -Պետրոսյանի միջավայրով։ Սա դավադիր միտք է, որով փորձ է արվում Լևոն Տեր-Պետրոսյանին կապել Նիկոլ Փաշինյանի հետ՝ փորձ անելով նրան վարկաբեկել»։ 

Հարցազրույցն՝ ամբողջությամբ՝  տեսանյութում։

Մանրամասները՝ տեսանյութում։