ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է «HOPE. Քաղված դասեր և հետագա քայլեր» աշխատաժողովին

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Դեկտեմբերի 9-ից 13-ը ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը Եվրոպայի Բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG-ECHO) հրավերով Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում մասնակցել է «HOPE. Քաղված դասեր և հետագա քայլեր» աշխատաժողովին։

Պատվիրակության կազմում էին ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը, ՓՈՒՎ ՀՆՓԱԻ կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հայկ Նաղդալյանը և ՃԿԱԿ ՕՀԲ օպերատիվ հերթափոխի պետ, փ/ծ փոխգնդապետ Գարրի Արմաղանյանը․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Աշխատաժողովին մասնակցում էին «HOPE FSX-2023» կոնսորցիումի անդամ երկրների՝ Ֆրանսիայի, Հունաստանի, Կիպրոսի, Հյուսիսային Մակեդոնիայի և Մոնտենեգրոյի, ինչպես նաև Եվրոպայի Բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Միջոցառման նպատակն էր ամփոփել 2023 թ. հոկտեմբերի 9-13-ը Հայաստանում իրականացված «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» թեմայով (HOPE FSX-2023) լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժության արդյունքները, դիտորդական, գնահատման առաքելությունների կողմից իրականացված վերլուծությունները, մասնակից թիմերի և կազմակերպությունների դիտարկումները և քաղած դասերի հիման վրա ներկայացնել ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների և աղետների ռիսկի կառավարմանն ուղղված ծրագրերի նոր առաջարկներ։

Հայկական պատվիրակությունը հյուրերին ներկայացրեց շուրջ երկու տարի տևած բազմափուլ ծրագրով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն, ինչպես նաև նախապատրաստման և իրականացման ողջ ընթացքի մասին պատմող տեսանյութ, որն արժանացավ մասնակիցների բարձր գնահատականին։

Այցի շրջանակներում մասնակիցները եղան Եվրոպայի Արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնում (ERCC), որտեղ ծանոթացան կենտրոնի գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանը, արտակարգ իրավիճակներում տեղեկատվության հավաքման, ինչպես նաև միջազգային արձագանքի համակարգման գործընթացներին։

Աշխատանքների ավարտին Հայաստանի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների միջև համաձայնություն ձեռք բերվեց՝ Հայաստանի փորձը ԵՄ Բնակչության պաշտպանության 8-րդ գալիք համաժողովին ներկայացնելու վերաբերյալ։