Իրանում կրակոցները ոստիկանների կյանք են խլել․ վիրավորներ կան

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Դեկտեմբերի 15-ի գիշերը Իրանի հարավ-արևելքում ահաբեկչություն է տեղի ունեցել։ Անջատողական խմբավորման անդամները կրակ են բացել Ռասկ քաղաքի ոստիկանական բաժանմունքում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, մի քանիսը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

Սիստան և Բելուջիստան նահանգի փոխնահանգապետ Ալի Ռեզա Մարհեմատիի խոսքով՝ փոխհրաձգության ժամանակ մի քանի զինված տղամարդ է սպանվել։

Հրաձգության հետևանքով զոհվածների թվում են բարձրաստիճան ոստիկաններ և զինվորներ:

Պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ «Ջեյշ ալ-Ադլ» (Արդարության բանակ) անջատողական խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Այն նաև ստանձնել էր 2019 թվականին ավտոբուսի մահապարտ-ահաբեկչի կողմից պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել էր Իրանի հեղափոխական գվարդիայի 27 անդամ:

Հիշեցնենք՝ Իրանը հայտարարել էր, որ երկրի անվտանգության ծառայությունները մայրաքաղաք Թեհրանում կանխել են լայնածավալ ահաբեկչություն, որը, ըստ իշխանությունների, նախապատրաստում էին ԻԼԻՊ-ի զինյալները։ Գործողությունների ընթացքում առգրավվել է զենք և տեխնիկա, այդ թվում՝ հսկայական քանակությամբ պայթուցիկ նյութեր, ռումբեր, պայթուցիկ սարքերի համար նախատեսված մեծ քանակությամբ նյութեր։