Զախարովան ՀՀ-ին մեղադրել է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը «սառեցնելու» և «Լաչինի միջանցքը ԼՂ-ին սպառազինություն մատակարարելու համար օգտագործելու» մեջ

Լուրեր

14.03.2026 | 00:49
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է
13.03.2026 | 23:44
Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ կանխելու արյունալի սցենարները, որոնք փորձում են իրականացնել մեր տարածաշրջանում. Էրդողան
13.03.2026 | 23:28
Կուբան բանակցություններ է սկսել ԱՄՆ-ի հետ
13.03.2026 | 23:16
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէնրգիայի անջատումներ կլինեն
13.03.2026 | 23:02
Ադրբեջանը ռազմական արտադրանք է արտահանում գրեթե 20 երկիր․ Ասադով
13.03.2026 | 22:47
Աղավնաձոր բնակավայրում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
13.03.2026 | 22:33
«Չարենց-Նամե»-ն՝ արդեն նաև պարսկերենով․ այսօր Չարենցի 129-ամյակն է
13.03.2026 | 22:20
Երկու հայ ըմբիշ դուրս է եկել Եվրոպայի Մ-23 առաջնության եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 22:13
Թրամփը հայտարարել է, որ իրեն «այլևս չի հետաքրքրում» Խաղաղության Նոբելյան մրցանակը
13.03.2026 | 22:00
Ադրբեջանի պահանջների սահմանն ո՞ւր է․ Փաշինյանը եթե վերարտադրվեց, ասելու է՝ Ադրբեջանի օկուպացրած տարածքներից հրաժարվենք, խաղաղություն է պետք․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 21:44
Ռուսաստանը «սխալվում է», եթե կարծում էր՝ Մերձավոր Արևելքի պատերազմը կթեթևացնի իր վրա ճնշումը. Մակրոն
13.03.2026 | 21:30
Ինչպես է բաժանվելու 4 մլրդ դրամից ավելի պարգևավճարը
13.03.2026 | 21:20
Այդ նվերը ԱՄՆ փոխնախագահը կարող էր ընկալել ՀՀ-ի կողմից ուղերձ, որ Ղարաբաղյան շարժումը չենք դադարեցրել, կա վերադարձի օրակարգ․ Մարիա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 21:15
Գիրք նվիրեց՝ պաշտոնը կորցրեց․ որտեղ է սկսվում և ավարտվում գործելու ազատությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 21:02
Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի շուրջ 22 կգ թմրամիջոց․ ոստիկանների բացահայտումը
Բոլորը

Մոսկվան Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի բացակայության պատճառով խիստ վտանգավոր է համարում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունները չեղարկելու փորձերը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ:

«Եռակողմ պայմանավորվածությունների համալիրը, որը կազմված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարություններից, Բաքվի և Երևանի հաշտեցման այլընտրանքային ճանապարհային քարտեզ է: Այն ընդգրկում է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր առանցքային ոլորտները՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա, խաղաղության պայմանագրի կնքում և երկխոսության զարգացում հանրության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների գծով: Այս պայմանավորվածություններն ուժի մեջ են: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բացակայության պատճառով այդ կարևորագույն փաստաթղթերը չվավերացնելու փորձերը համարում ենք չափազանց վտանգավոր։ Նման քայլն անխուսափելիորեն լուրջ ռիսկերի կհանգեցնի, առաջին հերթին՝ հենց Հայաստանի համար»,- նշել է նա։

Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան վերահաստատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը հնարավորինս շուտ Ռուսաստանում կազմակերպելու  առաջարկը:

Դիվանագետը պնդում է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանին և Հարավային Կովկասի մյուս երկրներին։

«Չենք կարող չնշել Երևանի մի շարք գործողություններ, որոնց պատճառով այդպես էլ չհաջողվեց լիարժեք իրականացնել եռակողմ պայմանավորվածությունները։ Խոսքն այն մասին է, որ հայկական կողմը 2022թ. հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովում 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ՝ ճանաչելով ԼՂ պատկանելությունը Ադրբեջանին և «մոռանալով», ընդ որում, Եվրամիության խորհրդատուների հուշումով, գոնե հիշատակել տվյալ տարածաշրջանի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պատշաճ կերպով ապահովելու անհրաժեշտության մասին։ Նման որոշումն արմատապես փոխել է իրավիճակը ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտում»,- նշել է Զախարովան։

Ռուսաստանցի պաշտոնյայի մեկնաբանությունում ասվում է, որ բացասական ազդեցություն են ունեցել նաև «հայկական կողմի կողմից Լաչինի միջանցքի օգտագործումը Ղարաբաղին սպառազինություն մատակարարելու համար՝ խախտելով եռակողմ պայմանավորվածությունները և Երևանի անպատրաստ լինելը՝ ապահովելու հայկական զինված ստորաբաժանումների ամբողջական դուրսբերումը տարածաշրջանից, պնդելով, որ դա մեծապես հանգեցրել է սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական բախումների։

«Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում հենց Երևանն է ամեն անգամ ամեն կերպ «սառեցրել» փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գծով կոնկրետ պայմանավորվածությունների հասնելը։ Մասնավորապես՝ արդեն մի քանի ամիս է, ինչ հայկական կողմը արգելափակում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման աշխատանքների մեկնարկը՝ հրաժարվելով պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի հայտարարության 9-րդ կետի դրույթները»,- նշել է Զախարովան:

Նրա խոսքով՝ գերիների փոխանակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի համաձայնեցման վերաբերյալ Բաքվի և Երևանի վերջին պայմանավորվածությունների կարևորությամբ հանդերձ, Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ իրական սահմանազատման աշխատանքը, որի շուրջ երեք առաջնորդները պայմանավորվել էին դեռևս 2021 թվականի նոյեմբերին, այդպես էլ մինչ օրս չի մեկնարկել։ «Հանուն հանրապետություն ԵՄ առաքելություն հրավիրելու՝ հայկական կողմը հրաժարվել է սահմանային գոտիներում իրավիճակի կայունացմանն ուղղված ՀԱՊԿ մեխանիզմներից»,- հայտարարել է Զախարովան:

«Այնպես որ, բարձրաստիճան ղեկավարների հիշյալ որոշումների իրագործման սայթաքումը Երևանի գործողությունների անհետևողականության ուղղակի արդյունք է, այլ ոչ թե Մոսկվայի քաղաքականության, ինչպես փորձում են պնդել ոմանք», – եզրափակել է դիվանագետը: