Սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կամ ապօրինի արդյունահանման համար վնասի խոշոր չափ է համարվել 150000 ՀՀ դրամը գերազանցող գումարը

Լուրեր

26.06.2026 | 16:39
Ղրիմում և Սևաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել
26.06.2026 | 16:34
Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում
26.06.2026 | 16:30
«Ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա»․ ԱՊՀ գլխավոր քարտուղար
26.06.2026 | 16:22
«Այս իշխանությունն այնքան թքած ունի օրենքի վրա, որ վարժական հավաքները դարձրել է տոտալ ճնշման միջոց»․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:15
ՆԳՆ-ն հերքում է Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին տեղեկությունը
26.06.2026 | 16:09
Ինչ-որ մեկը գնահատե՞լ է՝ ինչ ազդեցություն է ունեցել Թրամփի կամ Մակրոնի աջակցությունը․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 15:55
Գյումրիում ոստիկանին մեղադրանք է առաջադրվել երկու քաղաքացու խոշտանգելու համար
26.06.2026 | 15:43
Եթե Վարդան Ղուկասյանն ազատության մեջ լիներ, ընտրություններում կհաղթեր ԴՕԿ կուսակցությունը. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 15:31
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
26.06.2026 | 15:20
Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը բացարձակ չեզոք չէ Ուկրաինայի հակամարտության հարցում
26.06.2026 | 15:10
ՔՊ-ից Ալխաս Ղազարյանը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնի հավակնորդ // Ադրբեջանից բենզին ու դիզվառելիք է գալիս ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
26.06.2026 | 15:06
«Ո՞վ պետք է քվեարկի ՀՀ ընտրություններում․ մշտական բնակության պահանջ». հանրային քննարկում. ՈՒՂԻՂ
26.06.2026 | 15:04
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին 7 ուժերի դիմումները․ ՈւՂԻՂ
26.06.2026 | 14:57
Արհեստական բանականության ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը նոր փուլ է մտնում
26.06.2026 | 14:46
Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԵՄ
Բոլորը

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին, որոնց նպատակն Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների ապօրինի օգտագործման հետ կապված առկա խնդիրների իրավակարգավորումն է: Ըստ այդմ՝ առաջարկվում է ամրագրել հորից ջրօգտագործման դադարեցման դեպքում հորի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքները հիդրոշինարարական թույլտվություն ունեցող կազմակերպության կողմից իրականացնելու պահանջ, հստակեցնել կոնսերվացված հորատանցքի վերաբացմամբ հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումը: Նախատեսվել է նաև արգելք լուծարված հորատանցքերի, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության նաև կոնսերվացված հորատանցքերի վերաբացման համար։ Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար տարբերակված վարչական տույժեր, ինչպես նաև խստացված վարչական պատասխանատվություն լուծարված հորերի վերաբացման կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու կամ այդ նպատակով հորատում իրականացնելու կամ կոնսերվացված հորատանցքեր վերաբացելու, ինչպես նաև Արտեզյան ջրերից ջրօգտագործման դեպքում ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելու համար: Գործող պատասխանատվության հոդվածներից առանձնացվել են սիգի համար նախատեսված դեպքերը և դրանց համար սահմանվել են առավել խիստ պատասխանատվության միջոցներ։ Նախատեսվել է քրեական պատասխանատվություն՝ լուծարված հորատանցքերը վերաբացելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերի վերաբացելու համար՝ եթե դա խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին, գյուղացիական տնտեսությանը, շինություններին, մշակութային արժեքներին, կենդանական կամ բուսական աշխարհին կամ դրանց պաշարներին, հողին, ջրերին կամ հասարակության կամ պետության այլ օրինական շահերին: Սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կամ ապօրինի արդյունահանման համար վնասի խոշոր չափ է համարվել 150000 ՀՀ դրամը գերազանցող գումարը։ Վերոնշյալ նախագծերի ընդունմամբ կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատումը կամ լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը, ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանների խախտմամբ ջրառ իրականացնելը, կկիրառվի մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար տարբերակված վարչական և քրեական պատասխանատվություն՝ ստորերկրյա ջրային ռեսուրսներն առավելագույնս պահպանելու նպատակով, ինչպես նաև կնպաստեն Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավմանը, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավմանը, սիգի կայուն զանգվածի պահպանմանը, արդյունագործական որսի իրականացմանը։

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է արգելել գրունտային ջրերի օգտագործումը, ձկնաբուծական նպատակով, իսկ այլ նպատակներով միայն ջրախնայող համակարգերի առկայության դեպքում։ Ըստ հիմնավորման՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Արարատյան դաշտում տեղի է ունենում ստորերկրյա ջրերի հյուծում և աղտոտում՝ անընդհատ իջնում են ստորերկրյա ջրերի ճնշումները և մակարդակները, ինչի հետևանքով նաև բարձրանում են դրանց ընդհանուր հանքայնացումը և կոշտությունը: Նման պայմաններում ստորերկրյա ջրերի շահագործումը կհանգեցնի ավազանի ստորերկրյա ջրերի շատրվանող գոտու անհայտացմանը և դրանց աղտոտմանը, ինչի արդյունքում ջրերը կդառնան խմելու համար ոչ պիտանի:

Գործադիրը սահմանել է նաև մակերևութային ջրերի օգտագործված պաշարների և ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման կարգը: Արդյունքում կապահովվի ջրառի փաստացի ծավալների վերաբերյալ տվյալների օպերատիվ ստացումը և հնարավոր կլինի արագ արձագանքել հայտնաբերված խախտումներին։ Կձևավորվի փաստացի ջրառի վերաբերյալ տվյալների բազա, ինչը կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։