Սահմանից զորքերը հետ քաշելու՝ Հայաստանի առաջարկը Բաքվի համար անընդունելի է

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը  Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում անընդունելի է անվանել Երևանի առաջարկը սահմանից զորքերը հետ քաշելու մասին։

«Ադրբեջանի ու Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ։ Նման պայմաններում, եթե զորքերը հետ քաշվեն, ապա որտեղ են երաշխիքները, որը այդ դիրքերը չի զբաղեցնի մյուս կողմը։ Ադրբեջանի համար անընդունելի է Հայաստանի այդ առաջարկը»,-ասել է Բայրամովը։

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ՀՀ-ի ինքնիշխան տարածքում իրականացված տարբեր ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը 200-300 կմ² տարածք է օկուպացրել։

«Մեր դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի սահմանները պետք է պաշտպանվեն բացառապես ադրբեջանցի զինվորականների կողմից։ Սա մեր ինքնիշխան իրավունքն է։ Կոչ ենք անում Հայաստանին կառուցողական արձագանքել մեր առաջարկին։ Այս դեպքում իրավիճակը կարող է զարգանալ դրական ուղղությամբ»,- հայտարարել է Բայրամովը։

Զորքերի հայելային հետ քաշման առաջարկը նախօրեին հնչեցրել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Զորքերի հետքաշումն իսկապես դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր նոր էսկալացիաները։ Չեմ ուզում ասել, որ գնում ենք համաձայնության, սա գաղափար է, որը քննարկվում է, նաև այլ գաղափարներ կան, որոնք քննարկվում են, բայց կարող եմ հույս հայտնել, որ այսպիսի փոխադարձ քայլերը դրական ազդեցություն են ունենալու հարաբերությունների կարգավորման վրա»,- ասել էր Միրզոյանը։

Էմմա Չոբանյան