Դիտարկվել է հայաստանյան հիմնադրամների և MiSk-ի հետ համագործակցության հնարավորությունը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Էր Ռիյադում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, վարչապետ Մուհամեդ Բին Սալմանի հիմադրած «Մուհամեդ Բին Սալման (MiSK)» հիմնադրամի գործադիր տնօրեն Բադր Ալ Բադրի հետ․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ տեղեկատվական հաղորդակցության գործիքների արդյունավետ կիրառման, երիտասարդների շրջանում մասնագիտական կարողությունների զարգացման, ինչպես նաև ուսումնական կենտրոնների ստեղծման վերաբերյալ․ դիտարկվել է նաև հայաստանյան հիմնադրամների և MiSk-ի հետ համագործակցության հնարավորությունը։

Անդրադարձ է կատարվել նաև սոցիալական պաշտպանության համակարգում տեխնոլոգիական նորարարությունների իրականացման կարևորությանը։ Այս համատեքստում նախարար Մկրտչյանը խոսել է «Արհեստական ինտելեկտը սոցիալական ապահովության ոլորտում» ծրագրի մասին, որը հնարավորություն է տալիս արհեստական բանականության կանխորոշիչ գործիքների միջոցով իրականացնել կարիքի առավել թիրախային գնահատում, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների միջոցով վերլուծել թիրախային խմբերի առանձնահատկությունները։ Նախարարի խոսքով՝ համատեղելով արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները, նախատեսվում է նաև վերհանել և վերլուծել կարիքի գնահատման համակարգի արդյունավետությունը։

Ալ Բադրը ներկայացրել է հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները և նշել, որ իրենց գործունեության առանքում կրթության և ձեռներեցության ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերն են։ MiSK հիմնադրամի գործադիր տնօրենը պատրաստակամություն է հայտնել փորձի փոխանակում և համատեղ նախաձեռնություններ իրականացնել այս ուղղություններով ևս։